Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2022 թվականի N 570-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՂԱՐԿՎԱԾ VAZ 21703 /Հ/Հ 326 LL 70/ ՄԱԿՆԻՇԻ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱԻՍՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ  կետով, <<Հրապարակային  սակարկությունների  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աճուրդային հանձնաժողովի /աճուրդի կազմակերպիչ/՝ աճուրդի արդյունքների մասին 19.07.2022 թ.  եզրակացությունը.

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող 2008 թվականին  թողարկված VAZ 21703 /h/հ 326 LL 70/    մակնիշի   մարդատար ավտոմեքենան 614 250 (վեց հարյուր տասնչորս հազար երկու հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության  դրամ արժեքով վաճառել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  գ. Հովտաշեն, 7 փ., տ.5  հասցեի բնակիչ  Սեյրան Հակոբի Փիլոսյանին:

2.    Կնքել առքուվաճառքի պայմանագիր, ներկայացնել նոտարական վավերացման և պետական գրանցման:    

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Ա. ՈՍԿԱՆՅԱՆ

 

25 ՀՈՒԼԻՍԻ 2022թ.  

Ք.Արթիկ