ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 օգոստոսի 2024 թվականի N 1721-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 23-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Մանթաշի համայնքի ղեկավարի 2014 թվականի մարտի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի 6-րդ փողոց տուն 31 հասցեում գտնվող բնակելի տան կառուցապատման ու սպասարկման համար զբաղեցրած 0,1023 հա մակերեսով հողամասի կարգավիճակի մասին>> թիվ 17 որոշման վերնագրում, <1.> և <2.> կետում <<Ռուբիկ Թորոսյան, Լաուրա Թորոսյան, Հրանտ Թորոսյան>> անուններից ազգանուններից հետո ավելացնել <<Հայկ Ռուբիկի Թորոսյան (ծնված՝ 1979 թվականի նոյեմբերի 25-ին)>> բառերը, թվերը և նշանները:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
06 ՕԳՈՍՏՈՍԻ 2024թ.
Ք.Արթիկ
Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում