Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2022 թվականի N 973-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՔԱՐ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 2 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒԲԵՆ ՍԵԴՐԱԿԻ ՄԱԻԼՅԱՆԻ ԵՎ ԱՆՆԱ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՄԱԻԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար գյուղի բնակիչ Ռուբեն Սեդրակի Մաիլյանի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի  N 4289 դիմումը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար գյուղի 2-րդ փողոց 2 ավտոտնակ հասցեում գտնվող 08-110-0044-0021 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,19524 հա, որը օգտագործում են Ռուբեն Սեդրակի Մաիլյանը(ծնված 1965 թվականի հունվարի 18-ին) և Աննա Վարազդատի Մաիլյանը(ծնված 1972 թվականի հունվարի 18-ին): 0,19524 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

Հաշվի առնելով, որ ավտոտնակը կառուցվել է մինչև 2001 թվականը, /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Վարդաքար համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի հունիսի 6-ի N 3 որոշում /Ռուբեն Սեդրակի Մաիլյանի և Աննա Վարազդատի Մաիլյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետերով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար գյուղի 2-րդ փողոց 2 ավտոտնակ հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռուբեն Սեդրակի Մաիլյանի և Աննա Վարազդատի Մաիլյանի հողօգտագործման իրավունքը՝ ավտոտնակի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Վարդաքար համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի հունիսի 6-ի N 3 որոշմամբ հատկացված, 0,19524 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,19524 հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ:

2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Սեդրակի Մաիլյանին Եվ Աննա Վարազդատի Մաիլյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Ա. ՈՍԿԱՆՅԱՆ

 

17 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թ.  

Ք.Արթիկ