Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2022 թվականի N 573-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՂԱՐԿՎԱԾ LEXUS RX300, Հ/Հ 181 ԼԼ 70 ՄԱԿՆԻՇԻ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ  կետով, <<Հրապարակային  սակարկությունների  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աճուրդային հանձնաժողովի/աճուրդի կազմակերպիչ/՝ աճուրդի արդյունքների մասին 19.07.2022 թ.  եզրակացությունը.

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող 1999 թվականին  թողարկված Lexus RX300, h/հ 181 ԼԼ 70 մակնիշի   մարդատար ավտոմեքենան 1 244 250 (մեկ միլիոն երկու հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության  դրամ արժեքով վաճառել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  Արևշատ գյուղի, 1փ., 4-րդ փկղ., տ. 14 հասցեի բնակիչ Հովհաննես  Դերենիկի Զաքարյանին:

2.    Կնքել առքուվաճառքի պայմանագիր, ներկայացնել նոտարական վավերացման և պետական գրանցման:    

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Ա. ՈՍԿԱՆՅԱՆ

 

25 ՀՈՒԼԻՍԻ 2022թ.  

Ք.Արթիկ