ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 օգոստոսի 2024 թվականի N 1723-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 62-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի հուլիսի 19-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-19072024-08-0117 որոշումը և Աբրամ Նիկոլի Հայրապետյանի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 7818 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Աբրամ Նիկոլի Հայրապետյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 62-Ա որոշման նախաբանում և «1․» կետում «0,13299» թվերը փոխարինել «0,12148» թվերով:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
06 ՕԳՈՍՏՈՍԻ 2024թ.
Ք.Արթիկ
Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում