ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2024 թվականի N 682-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 390-Ա ԵՎ 2023ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 05-Ի 1376-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2017 թվականի դեկտեմբերի 15-ի <<Լյուդվիգ Հրաչի Փոթոյանին պատկանող փայտամշակման արհեստանոցի և զբաղեցրած հողամասի հասցեավորման մասին>> N 309-Ա և 2023թվականի դեկտեմբերի 05-ի <<Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում գտնվող 650 քառակուսի մետր մակերեսով 08-002-0040- կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ Լուդվիգ Փոթոյանի հողհատկացման հիմքերը վերականգնելու եվ նույն հողամասի նկատմամբ Լյուդվիգ Փոթոյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին>> N 1376-Ա որոշումները:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյուդվիգ Հրաչի Փոթոյանին իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
16 ԱՊՐԻԼԻ 2024թ.
Ք.Արթիկ
Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում