 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2024 թվականի N 679-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԵՄԶԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՐԱՔՍԻ ՆԱՊԱԼԵՈՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ՆՈՒՆԵ ԽԱՉԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ԳՐԻԳՈՐ ԽԱՉԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հովհաննես Խաչիկի Մարգարյանի 2024 թվականի մարտի 12-Ի 1447 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում Արաքսի Նապալեոնի Մարգարյանին (ծնված 1930 թվականին), Նունե Խաչիկի Մարգարյանին (ծնված 1972 թվականի ապրիլի 03-ին), Գրիգոր Խաչիկի Մարգարյանին (ծնված 1965 թվականի մայիսի 06-ին), Հովհաննես Խաչիկի Մարգարյանին (ծնված 1968 թվականի հունվարի 01-ին) 1991 թվականի մայիսի 05-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 1 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում գտնվող 08-093-0091-0006 կադաստրային ծածկագրով 0,06723հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Պեմզաշեն 1-ին փողոց 19-րդ փակուղի 5 հողամաս հասցեն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
16 ԱՊՐԻԼԻ 2024թ.
Ք.Արթիկ
Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում