ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 24/14 հասցեում գտնվող Արտյոմ Գուրգենի Հովսեփյանին(ծնված՝1973 թվականի մայիսի 26-ին) և Անահիտ Վլադիմիրի Զորօղլյանին (ծնված՝1975 թվականի հուլիսի 22-ին) սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0153- կադաստրային ծածկագրով հողամասին և անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն,Շիրակի մարզ,Արթիկ համայնք.Արթիկ քաղաք Տոնականյան փողոց 24/18 խանութ հասցեն:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 24/18 հասցեում գտնվող Արտյոմ Գուրգենի Հովսեփյանին և Անահիտ Վլադիմիրի Զորօղլյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0153- կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 60 քմ արտաքին մակերեսով խանութը ճանաչել օրինական:
3.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ
վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
4.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 236280(երկու հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դարիկո Խաչիկի Հովսեփյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: