 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, 5 26-04, artik.shirak@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 93-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ ՓՈՂՈՑ 17/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՂՈՒՇ ԼՅՈՎԱՅԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Հեղուշ Լյովայի Իսրայելյանի (ծնված 1962 թվականի հունիսի 13-ին) 2023թվականի հունվարի 18-ին N 295 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Կոմերիտմիության փողոց 7 հասցում գտնվող 08-002-0109-0020 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,08999հա մակերես,որից 0,0600հա մակերեսով հողամասը Հեղուշ Լյովայի Իսրայելյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված հողամասին կից օգտագործվող 0,02999հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2023թվականի հունվարի 16-ի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան 160/ և Հեղուշ Լյովայի Իսրայելյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի Կոմերիտմիության փողոց 7հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գրիգոր Զոհրապ փողոց 17/2բնակելի տուն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գրիգոր Զոհրապ փողոց 17/2հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հեղուշ Լյովայի Իսրայելյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0600հա մակերեսով հողամասին կից 0,02999հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,08999համակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասում 2001 թվականից հետո կառուցված շենք-շինությունները ճանաչել ինքնակամ:
4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հեղուշ Լյովայի Իսրայելյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արթիկ