ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 31/2 հասցեում գտնվող Հայկանուշ Վելիկի Զաքարյանին (ծնված՝1959 թվականի մայիսի 29-ին) սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0042- կադաստրային ծածկագրով հողամասին և անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ,Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Բաղրամյան փողոց 31/2 խանութ հասցեն:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 31/2 հասցեում գտնվող Հայկանուշ Վելիկի Զաքարյանին(ծնված՝ 1959 թվականի մայիսի 29-ին) սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0042- կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 149,76 քմ արտաքին մակերեսով խանութը ճանաչել օրինական:
3.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
4.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 589755(հինգ հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկանուշ Վելիկի Զաքարյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: