Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Արթիկ համայնքի Լեռնակերտ, Հայկասար, Հայրենյաց,Պեմզաշեն, Տուֆաշեն բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-9 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտեվորման նախագիծը հաստատելու մասին» №52-Ա որոշումը , Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 08-002-0040-0157 կադաստրային ծածկագրով, 0,06492հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում: 2.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա : 3.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: