Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրվաական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ է՝
1․Ուժըկորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմի գյուղական համայնքի ավագանու 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ 47 որոշումը։
2․ Փոխել կազմակերպության նախկին իրավաբանական հասցեն, գտնվելու վայրը՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, գյուղ Հոռոմ, 8-րդ փողոց 19/1 շենք» և սահմանել նոր հասցե՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք, գյուղ Հոռոմ, 10-րդ փողոց 16 մանկապարտեզ»։
3․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմի համայնքի «Հոռոմի նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Հոռոմի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն»:
4.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Հոռոմի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։