Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 15։00-18:00-ն, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում /հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1/ կկայանա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2022-2026 թթ.. հնգամյա ծրագրի հանրային քննարկումները:
Հանրային քննարկումներին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների և առաջարկությունների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի հուլիսի 18-ը ժամը 18:00-ն է:
Կից նախագծի հետ կապված առաջարկությունները կարող եք ներկայացնել artikmun@mail.ru էլեկտրոնային հասցեով կամ գրավուր դիմում ներկայացնել Արթիկի համայնքապետարան: __________________________________________________________________________________________
Արթիկ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և հիմնախնդիրների բացահայտմանն ուղղված քայլերի ամբողջությունն է, որը ենթադրում է համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծում և տեսլականի իրականացում:
Հնգամյա զարգացման ծրագրի նպատակներ են՝
ապահովել ՏԻՄ-երի լիազորությունների իրականացումը
ապահովել համայնքի զարգացումը
բարելավել համայնքային ծառայությունների հասանելիությունը
հասնել համայնքում առկա խնդիրների լուծմանը
կանխել համայնքում նոր խնդիրների առաջացումը:
Հնգամյա զարգացման ծրագիրը մշակվում է համայնքի ղեկավարի և նրա աշխատակազմի կողմից։ Հաշվի են առնվում համայնքում առկա գերակա խնդիրները, համայնքի զարգացմանը և համայնքի բնակիչների գոհունակությունը խթանող բոլոր ռեսուրսները, որից հետո միայն հանրային քննարկման է դրվում, ապա հասատվում է համայնքի ավագանու կողմից և դրվում է գործողության մեջ:
Համայնքի յուրաքանչյուր բնակիչ կարող է մասնակցել համայնքի զարգացման ծրագրի քննարկմանը և անել առաջարկություններ:
ՀՀԶԾ-ն մշակվեում է <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքին համաձայն։