1.Աճուրդիանցկացմանօրը` 2022 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 11-00-ին:
2.Աճուրդիկազմակերպիչը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան, ի դեմս աճուրդային հանձնաժողովի (աճուրդի կազմակերպիչ):
3.Աճուրդիանցկացման վայրը /հասցեն/` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1 (Արթիկի համայնքապետարանի շենք):
4.Աճուրդիձևըևանցկացման կարգը` դասական եղանակ՝ մեկնարկային գնի բարձրացմամբ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում աճուրդի այն մասնակիցը,որն աճուրդի դրված գույքի համար առաջարկել է առավելագույն բարձր գին:
5.Աճուրդիդրվածգույքի /լոտ/ նկարագրությունը
Գույքիանվանումը
|
Գույքի տեխնիկական տվյալները
|
Գույքի տեխնիկականվիճակինկարագրությունը
|
Գույքի մեկնարկայինգինը /ՀՀ դրամ/
|
Լոտ N 1
KIA SORENTO 3.8
մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ KIA SORENTO 3.8, ս/վ 06XX677029 թողարկման տարթիվը՝ 2006թ.
|
Ընդհանուր առմամբ մեքենան գտնվում է լավ վիճակում: Վնասված են հետևի ձախ կանգ լապտերը, հետևի թափարգելը, հետևի ձախ դուռը, շարժիչի ծածկոցը:
|
1 859 000(մեկ միլիոն ութ հարյուր հիսունինը հազար)
|
Լոտ N 2
KIA SORENTO 3.5
մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ KIA SORENTO 3.5, ս/վ 06XX676827 թողարկման տարթիվը՝ 2004թ.
|
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում է լավ վիճակում: Թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր և այլն:
|
1 518 000 (մեկ միլիոն հինգ հարյուր տասնութ հազար)
|
Լոտ N 3
MITSUBISHI PAJERO IO 1.8 մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ MITSUBISHI PAJERO IO 1.8, ս/վ 06XX676721 թողարկման տարթիվը՝ 1999թ.
|
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, նստատեղերը մաշված և պատռված էին, վնասված էր առջևի աջ դռան ապակին, առկա էր էլեկտրականության հետ խնդիրներ: Վնասված էին հետևի և առջևի թափարգելները:
|
667 000 (վեց հարյուր վաթսունյոթ հազար)
|
Լոտ N 4
GAZ 3110 մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ GAZ 3110, ս/վ 06XX679392, թողարկման տարթիվը՝ 1997թ.
|
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, առկա էին կորոզիոն գոյացություններ, թափքը վնասված և դեֆորմացված էր, բացակայում էին դռների ապակիները:
|
99000(իննսունինը հազար)
|
Լոտ N 5
VAZ -21063 մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ VAZ 21063, ս/վ 06 XX676811, թողարկման տարթիվը՝ 1990թ.
|
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, առկա էին կորոզիոն գոյացություններ, թափքը վնասված և դեֆորմացված էր:
|
76500(յոթանասունվեց հազար հինգ հարյուր )
|
Լոտ N 6
VOLKSWAGEN GOLF 2.01 մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ VOLKSWAGEN GOLF 2.01, ս/վ 06XX676971,թողարկման տարթիվը՝ 2005թ.
|
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում: Վնասված էր շարժիչի ծածկոցը, ջերմափոխանակիչի երեսպատոցը, առջևի թափարգելը, լուսարձակ լապտերները և դիմապակին վնասված էր: Շարժիչն աշխատում էր անկանոն, առկա էին յուղի արտանետման հետքեր:
|
1 007 000 (մեկ միլիոն յոթ հազար)
|
Լոտ N 7
MITSUBISHI OUTLANDER 2.4 մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ MITSUBISHI OUTLANDER 2.4, ս/վ 06XX677116, թողարկման տարթիվը՝ 2003թ.
|
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում: Թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, նստատեղերը մաշված էին, վնասված էին առջևի և հետևի թափարգելները, ձախ առջևի դուռը, շարժիչի և բեռնախցիկի ծածկոցները և այլն: Շարժիչն աշխատում էր անկանոն, առկա էին յուղի արտանետման հետքեր:
|
837000 (ութ հարյուր երեսունյոթ հազար)
|
6.Աճուրդի պայմանները`
1)Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:
2)Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են`
- հայտ` սահմանված ձևանմուշով,
- ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճե,
- իրավաբանական անձանց և համայնքների համար` ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճեները և ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը,
- աճուրդի մասնակցության տեղական վճարի անդորրոգիրը
- նախավճարի մուծման անդորրագիրը:
3)Աճուրդի մասնակցության հայտերն ընդունվում են Արթիկի համայնքապետարանում` աճուրդային հանձնաժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 11:00-ից մինչև 16:00-ն: 4)Աճուրդի մասնակցի համար գնային առաջարկի նվազագույն չափը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
5)Աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանված է 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ:
6)Աճուրդի մասնակից չհամարվող անձանց (դիտորդներ) համար մուտքի տոմսի վճարը սահմանվում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:
7)Աճուրդում հաղթած է համարվում այն մասնակիցը, ով ներկայացրել է ամենաբարձր գնային հայտ:
8)Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ առք ու վաճառքի պայմանագիրը կնքվում և գույքի ամբողջ գնի վճարումը կատարվում է աճուրդի կայացման օրվանից հետո 10-օրյա ժամկետում:
9)Աճուրդի կանոնակարգին ծանոթացումը և լուսապատճեի տրամադրումը կատարվում է Արթիկի համայնքապետարանում նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 15-ը
10) Աճուրդի դրված գույքի ուսումնասիրման համար ժամկետներ սահմանվում են 2022 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում` համայնքապետարանի բակում:
11)Աճուրդը կայանալու կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում աճուրդում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարը:
12)Վճարումները կատարվում են Արթիկի համայնքապետարանում՝ աճուրդային հանձնաժողովին (աճուրդի կազմակերպիչ):
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան