ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի մասին հրապարակային ծանուցման
1.Աճուրդի անցկացման օրը` 2023 թվականի մայիսի 4-ին, ժամը 11-00-ին:
2.Աճուրդի կազմակերպիչը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան, ի դեմս աճուրդային հանձնաժողովի (աճուրդի կազմակերպիչ):
3.Աճուրդի անցկացման վայրը /հասցեն/` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1 (Արթիկի համայնքապետարանի շենք):
4.Աճուրդի ձևը և անցկացման կարգը` դասական եղանակ՝ մեկնարկային գնի բարձրացմամբ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում աճուրդի այն մասնակիցը,որն աճուրդի դրված գույքի համար առաջարկել է առավելագույն բարձր գին:
5.Աճուրդի դրված գույքի /լոտ/ նկարագրությունը
Գույքի անվանումը
|
Գույքի տեխնիկական տվյալները
|
Գույքի տեխնիկական վիճակի նկարագրությունը
|
Գույքի մեկնարկային գինը /ՀՀ դրամ/
|
Լոտ N 1
MITSUBISHI PAJERO IO 1.8 մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ MITSUBISHI PAJERO IO 1.8, ս/վ 06XX676721 թողարկման տարթիվը՝ 1999թ.
|
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, նստատեղերը մաշված և պատռված էին, վնասված էր առջևի աջ դռան ապակին, առկա էր էլեկտրականության հետ խնդիրներ: Վնասված էին հետևի և առջևի թափարգելները:
|
454800 (չորս հարյուր հիսունչորս հազար ութ հարյուր)
|
Լոտ N 2
GAZ 3110 մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ GAZ 3110, ս/վ 06XX679392, թողարկման տարթիվը՝ 1997թ.
|
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, առկա էին կորոզիոն գոյացություններ, թափքը վնասված և դեֆորմացված էր, բացակայում էին դռների ապակիները:
|
70000(յոթանասուն հազար)
|
Լոտ N 3
VAZ -21063 մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ VAZ 21063, ս/վ 06 XX676811, թողարկման տարթիվը՝ 1990թ.
|
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, առկա էին կորոզիոն գոյացություններ, թափքը վնասված և դեֆորմացված էր:
|
55000(հիսուն հինգ հազար)
|
Լոտ N 4
VOLKSWAGEN GOLF 2.01 մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ VOLKSWAGEN GOLF 2.01, ս/վ 06XX676971, թողարկման տարթիվը՝ 2005թ.
|
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում: Վնասված էր շարժիչի ծածկոցը, ջերմափոխանակիչի երեսպատոցը, առջևի թափարգելը, լուսարձակ լապտերները և դիմապակին վնասված էր: Շարժիչն աշխատում էր անկանոն, առկա էին յուղի արտանետման հետքեր:
|
720000(յոթ հարյուր քսան հազար)
|
Լոտ N 5
MITSUBISHI OUTLANDER 2.4
մակնիշի թեթև մարդատար
|
Մակնիշը՝ MITSUBISHI OUTLANDER 2.4, ս/վ 06XX677116, թողարկման տարթիվը՝ 2003թ.
|
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում: Թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, նստատեղերը մաշված էին, վնասված էին առջևի և հետևի թափարգելները, ձախ առջևի դուռը, շարժիչի և բեռնախցիկի ծածկոցները և այլն: Շարժիչն աշխատում էր անկանոն, առկա էին յուղի արտանետման հետքեր:
|
590500(հինգ հարյուրիննսուն հազար)
|
6.Աճուրդի պայմանները`
1)Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:
2)Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են`
- հայտ` սահմանված ձևանմուշով,
- ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճե,
- իրավաբանական անձանց և համայնքների համար` ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճեները և ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը,
- աճուրդի մասնակցության տեղական վճարի անդորրոգիրը
- նախավճարի մուծման անդորրագիրը:
3)Աճուրդի մասնակցության հայտերն ընդունվում են Արթիկի համայնքապետարանում` աճուրդային հանձնաժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 11:00-ից մինչև 16:00-ն: 4)Աճուրդի մասնակցի համար գնային առաջարկի նվազագույն չափը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
5)Աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանված է 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ:
6)Աճուրդի մասնակից չհամարվող անձանց (դիտորդներ) համար մուտքի տոմսի վճարը սահմանվում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:
7)Աճուրդում հաղթած է համարվում այն մասնակիցը, ով ներկայացրել է ամենաբարձր գնային հայտ:
8)Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ առք ու վաճառքի պայմանագիրը կնքվում և գույքի ամբողջ գնի վճարումը կատարվում է աճուրդի կայացման օրվանից հետո 10-օրյա ժամկետում:
9)Աճուրդի կանոնակարգին ծանոթացումը և լուսապատճեի տրամադրումը կատարվում է Արթիկի համայնքապետարանում 2023 ապրիլի 18-ից մինչև 2023 թվականի մայիսի 3-ը ներառյալ:
10) Աճուրդի դրված գույքի ուսումնասիրման համար ժամկետներ սահմանվում են 2023 թվականի ապրիլի 18-ից մայսի 3-ը ներառյալ, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում` համայնքապետարանի բակում:
11)Աճուրդը կայանալու կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում աճուրդում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարը:
12)Վճարումները կատարվում են Արթիկի համայնքապետարանում՝ աճուրդային հանձնաժողովին (աճուրդի կազմակերպիչ):
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան