«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը խորհրդատու կազմակերպության հետ միասին պատրաստվում է իրականացնել հանրային լսումներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Տրանշ 3-ի շրջանակներում Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հայրենյաց, Լուսակերտ, Հոռոմ բնակավայրերում՝ Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի երկայնքով գտնվող հողամասեր մոտեցումներ ապահովելու նպատակով, որին պետք է նախորդի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (այսուհետ՝ ՀՕՏԾ) լրացման պատրաստման գործընթացը:
Հանրային քննարկումները տեղի կունենան Լուսակերտ բնակավայր՝ 12.05.2023 թ ժամը 11:00, Հոռոմ բնակավայր 12:00, Հայրենյաց բնակավայր 13:00