<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2023 թ. հունիսի 8-ին, ժամը` 12։00-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում (ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Ազատության հր. 1) տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը հանրային քննարկմանը: