2023թ. սեպտեմբերի 22-ին ժամը 11:30–ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողերից Տուֆաշեն գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 6,76287հա մակերեսով արոտավայրը /կադաստրային ծածկագիր 08-111-0104-0097, սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 10072023-08-0012 վկայական՝ տրված 2023 թ. հուլիսի 10-ին/ վարձակալությամբ տրամադրելու համար մրցույթ` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով:
Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային գինը 1հա-ի համար՝ 2750(երկու հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
Հողամասի տարածքում ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ առկա չեն: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր և անձնագիր: Նախավճարը՝ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով, յուրաքանչյուր քայլը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ: Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 18-ը, ժամը՝ 18:00-ն: Մանրամասների համար դիմել Արթիկի համայնքապետարան/ հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1 հեռ, +244 5 20 21/ *112 *111/