Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Արթիկի համայնքապետարանի շենքում /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/ կանցկացվի մրցույթ հետևյալ պաշտոնների համար՝
1) աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր (ծածկագիր` 2.3-1),
2) աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-6),
3) աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-13),
4) աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3․1-9),
5) աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագրեր` 3.1-23),
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։
Դիմող քաղաքացիները Արթիկի համայնքապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
գ) արական սեռի անձինք նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
դ) մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
ե) անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, իսկ արական սեռի անձինք նաև՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի հոկտեմբերի 04-ը մինչև ժամը 18:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են հետևել azdarar.am և artik.am կայքերին, իսկ պաշտոնի անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Արթիկի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1, հեռ. (0244) 5-20-21/ և ՀՀ Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և ՀԾՀ բաժին (հասցեն՝ ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16, 1-ին հարկ, հեռ. 0312 4-90-00*147)