Ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 24-րդ, 25-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ, 21-րդ կետերով, 88-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 48.1 հոդվածի8-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ կետով, <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 14-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն, 2007թվականի ապրիլի 19-ի թիվ 607-Ն, 2010թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն 2012թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1283-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու միասնական դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի և 2-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2020 թվականի համար գույքի օտարման և վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 6-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2019 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, գույքի օտարման ու վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 55-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասերորդ օրը: