Արթիկ համայնքի Հարավ-Արևելյան հատվածում գտնվող 56,67 հա մակերեսով հողամասը (հողամասի հատակագիծը կցվում է) հանդիսանում է Արթիկ համայնքի սեփականությունը (հիմքՀայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի հունիսի 08-ի թիվ 1087-Ն որոշում):
2005թվականի հոկտեմբերի 01-ին Արթիկի քաղաքապետարանի և «Արթիկ-տուֆ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) 25 (քսանհինգ) տարի ժամկետով, որով վերը նշված հողամասերը հանձնվել են «Արթիկ-տուֆ» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանն ու օգտագործմանը՝ քարի արտադրության նպատակով: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով Արթիկի Նոտարական տարածքի նոտարի կողմից: Պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, տրվել է անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական 0046307 համարով:
2017թվականի հունվարի 10-ի թիվ ՇԴ1/0109/04/16 քաղաքացիական գործով դատարանի վճռի հիման վրա «Արթիկ-տուֆ» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջ ներկայացնելուց ի վեր ընկերության կողմից պայմանագրով սահմանված վարձավճարի վճարում չի իրականացվել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրի 21-րդ կետը վարձակալի կողմից երեք ամիս վարձավճարի մուծումը ուշացնելու դեպքում հնարավորություն է տալիս վարձատուին միակողմանի վաղաժամկետ լուծել պայմանագիրը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Լուծել Արթիկի համայնքապետարանի և «Արթիկ Տուֆ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2005թվականի հոկտեմբերի 1-ին կնքված վարձակալության պայմանագիրը:
2. Դիմել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումը չեղարկելու համար: