Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 43
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

08 դեկտեմբերի 2023 թվականի N 43

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հանրային քննարկման դրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024թ. բյուջեի նախագծի հանրային քննարկման

 

Հանրային քննարկումը սկսվելէ ժամը 15:00-ին:

 Ներկա էին՝

Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը, Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը, տեղակալներ Վ. Մակեյանը, Ա. Աջամօղլյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Սուքիասյանը, համայնքիղեկավարի  օգնական Ս. Պետոյանը,  ֆինանսատնտեսական բաժնի պետ             Է. Յայլոյանը, համայնքապետարանի բաժինների պետեր,  վարչական ղեկավարներ,  ավագանու անդամներ,  կազմակերպությունների ներկայացուցիչներ,  համայնքի բնակիչներ:

Ելույթունեցան՝

Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը  ողջունեց ներկաներին, ներկայացրեց նիստի օրակարգը, որից հետո խոսքը փոխանցեց Արթիկի  համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ նախագծի զեկուցող            Է. Յայլոյանին: Նանշեց, որ համայնքի բյուջեն տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման մեկ տարվա  ֆինանսական ծրագիր է:  Ըստ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի՝ համայնքի բյուջեի ձևավորման հիմնական սկզբունքներն են. ՀՀԶԾ-ի հիման վրա համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորումը, պահուստային ֆոնդի ստեղծումը:  Համայնքի բյուջեի նախագիծը կազմվել է՝ հիմք ընդունելով  նաև համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Զեկուցողը  ներկայացրեց բյուջեի նախագիծն ընդհանուր գծերով և նախատեսված հիմնական ցուցանիշներով: Նա ներկայացրեց բյուջեի եկամտային և ծախսային տվյալները՝  նշելով, որ  նախագիծը կազմելիս առաջնորդվել են համայնքի   առաջնահերթություններով: 2024 թվականի բյուջեում  արտացոլվելենհամայնքապատկան բոլոր 34ՀՈԱԿ-ների առաջարկությունները:

Համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանն ասաց, որ բարձրացվել է հիմնականում համայնքապեարանի աշխատակազմի 2-րդ կարգի, առաջին կարգի և առաջատար մասնագետների, ՔԿԱԳ-ի աշխատողների  աշխատավարձերը: Յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձընախորդ տարվա համեմատ ավելացել է  20 000 ՀՀ դրամով: Վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա համեմատ աշխատավարձի ֆոնդը 101 մլն-ով  ավելացել  է, աշխատավարձը կազմում է համայնքի բյուջեի 44%-ը:

Նիստը վարող Ա. Ոսկանյանն առաջարկեց խոսել այն բացերի մասին, որոնք 2024 թվականի  բյուջեի նախագծում ներառված չեն:

Է. Յայլոյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ ավելացել է պահպանման ծախսերը, վերլուծությունը ցույց է տվել, որ այդ ծախսերի մեջ պետք է ավելացվի էլեկտրաէներգիայի ծախսը, նախատեսվում է  50 մլն ՀՀ դրամի էլեկտրաէներգիայի ծախս: 

Համայնքի ղեկավարը խնդրեց ներկա պատասխանատու ստորաբաժանումներին և պաշտոնատար անձանց ավելի ուշադիր լինել և խնայող, հատկապես անդրադարձավ գիշերային լուսավորության ցանցի  աշխատանքի ժամանակացույցին: Համայնքի ղեկավարը խնդրեց շատ ուշադիր և խնայող լինել համայնքի ֆինանսական միջոցների նկատմամբ, քանի որ այդ միջոցները մեծ դժվարությամբ են հավաքագրվում և խիստ նպատակային էլ պիտի ծախսվեն ՏԻՄ-երի կողմից:

 

Համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մակեյանն առաջարկեց  սկսել  հարցադրումները: Նա ասաց, որ բյուջեի նախագծի մեջ  հանրային քննարկման ընթացքում, ելնելով  ներկաների առաջարկություններից, կարող է փոփոխության ենթարկվել:

Ա. Ոսկանյանը հարցրեց՝ կան համայնքներում արդյոք կենսական նշանակություն ունեցող խնդիրներ, որոնք կարելի է ներառել 2024 թվականի բյուջեում:

1. Պեմզաշեն բնակավայրի վարչական ղեկավար Ա. Վարդանյանը  հարցրեց՝ հնարավոր է արդյոք ներառել Պեմզաշեն բնակավայրի խմելու ջրի հարցը:

Նիստը վարող Ա. Ոսկանյանը հիշեցման կարգով ասաց, որ խնդիրն արդեն իսկ ներառված է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերով:  Ծրագրով նախատեսվում է նաև Լեռնակերտ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ,  Արևշատ, Գեղանիստ բնակավայրի խմելու ջրի խնդիրը: Այս բնակավայրերում նախատեսվում է խմելու ջրի  ներքին ցանցի վերանորոգում:

2. Գետափ բնակավայրի վարչական ղեկավար Ն. Բաղդասարյանն  առաջարկեց Գետափ բնակավայրի  վարչական շենքում նորոգել սանհանգույցը, ինչպես նաև կատարել դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ:

Համայնքի ղեկավարը պատասխանեց, որ համայնքն օրեր առաջ  ձեռք է բերել ծանր տեխնիկա, որով <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ը կկատարի  դաշտամիջյան ճանապարհնի հարթեցման աշխատանքները, նույն կազմակերպության միջոցով էլ 2024 թվականին կնորոգվի Գետափ բնակավայրի վարչական շենքի սանհանգույցը:

3. Լուսակերտ բնակավայրի վարչական ղեկավար Ս. Բալաբեկյանը հարցրեց, թե երբ է վերանորոգվելու իրենց բնակավայրի  վարչական կենտրոնի և մշակույթի տան շենքը:

Ա. Ոսկանյանն ասաց, որ այդ հարցը կուսումնասիրվի և կներկայացվի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով:

4. Լուսակերտ բնակավայրի վարչական ղեկավար Ս. Բալաբեկյանը նաև ներկայացրեց, որ  իրենք ունեն ջեռուցման խնդիր, կոճղավշային էտից իրենց հատկացված փայտն էլ չի բավականացնում ձմեռվա ամիսներին աշխատասենյակները ջեռուցելու համար: Էլեկտրաէներգիայով էլ հնարավոր չէ ջեռուցել վարչական  շենքը:

Ա. Ոսկանյանն ասաց, որ փայտ կհատկացվի այնքան, ինչքան որ անհրաժեշտ է վարչական ղեկավարին:

5. Սպանդարյան բնակավայրի վարչական ղեկավար Ա. Մխիթարյանը ասաց, որ թեպետ իրենք իրենց բնակավայրում գործող մարզական կազմակերպություն չունեն, սակայն երեխաներն ու պատանիները մարզական մեծ եռանդ ունեն, նրանք ազատ ժամերին սիրում են  հատկապես ֆուտբոլով զբաղվել, և ինքը կցանկանար ապահովել երիտասարդներին գնդակներով:

Համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանն ասաց, որ  առողջ ապրելակերպին ուղղված ցանկացած առաջարկություն ինքն ընդունում է:

6. Գեղանիստ բնակավայրի վարչական ղեկավար Ա. Ավետիսյանը խնդրեց Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Գեղանիստ բնակավայրում ապաստան գտած արցախցիների համար վառելափայտ տրամադրել: Համայնքի բնակիչները հնարավորինս օգտակար են եղել Սպանդարյանում տեղակայված  արցախցի հինգ  ընտանիքներին, սայակն վառելափայտը չի բավականացնում բարձրադիր գոտու խստաշունչ ձմռանը դիմակայելու համար:  Հատկապես, որ Գեղանիստում գազաֆիկացում չկա:

Ա. Ոսկանյանն ասաց, որ ֆինանսապես օգնել Արցախից բռնի տեղահանվածներին համայնքը չի կարող, քանի դեռ ՀՀ Կառավարությունից նման առաջարկություն չի ստացել:  Այս պահի դրությամբ ՀՀ Կառավարությունը բավականաչափ ֆինանսական հատկացումներ է կատարում  արցախցիներին: Համայնքը սնունդով, հնարավորության սահմաններում վառելափայտով, հումանիտար օգնության կշարունակի օժանդակել  արցախցիներին:  Նա վարչական ղեկավարին առաջարկեց գրավոր ձևով ներկայացնել իր պահանջները:

Ամփոփելով հանրային լսումները՝ համայնքի ղեկավարը հանրային լսումները համարեց կայացած: 

 Նիստն ավարտվեց ժամը 15:55-ին:

Կից՝ մասնակիցների ցանկը և հանրային լսումների  տեսաձայնագրությունըև հանրայինքննարկմանմասնակիցների ցուցակը:



Կից փաստաթղթեր՝
(5.59 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner