07.12.23
Երկրաշարժի 35-րդ տարելիցին Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին
|
✅️Երկրաշարժի 35-րդ տարելիցին Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Էմմա Պալյանի, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, ուժային կառույցների ղեկավարների, զինվորականների, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ հարգանքի տուրք են մատուցել, ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում` խոսելով օրվա խորհրդի, մարզում առկա հիմնախնդիրների, անօթևանության հարցի մասին նշել է․ <<Այսօր բոլորիս համար հիշատակի ու խնկարկման օր է, ինչքան էլ ժամանակ ...
Մանրամասն |
|
05.12.23
Լավագույն առաջադիմություն ցուցաբերած Շիրակի մարզի 100 աշակերտներ, որպես խրախուսանք, հաջորդ տարի կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք
|
Լավագույն առաջադիմություն ցուցաբերած Շիրակի մարզի 100 աշակերտներ, որպես խրախուսանք, հաջորդ տարի կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք։Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, <<Հակոբյաններ Համահայկական>> մշակութային կենտրոնի ղեկավար Սմբատ Հակոբյանի, աշխատակազմի պատասխանատուների, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքների ղեկավարների մասնակցությամբ այսօր հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության 100 դպրոցներից ընտրված բարձր առաջադիմություն ցուցաբերած 100 աշակերտների հետ։Հանդիպմանը ներկա են եղել նաև դպրոցների տնօրենները։ Մասնակիցներին տեղեկացվել է, որ <<Հակոբյաններ Համահայկական>> մշակութային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ...
Մանրամասն |
|
04.12.23
Արթիկ համայնքի Փանիկի արվեստի դպրոցի սաները Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել են մրցույթ-փառատոնի
|
🎨Արթիկ համայնքի <<Փանիկի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի նկարչության խմբի սաները Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել են <<Ստեղծագործիր>> խորագիրը կրող մրցույթ-փառատոնին։ ՀՈԱԿ-ի սաներից ութը գրավել են առաջին, երկրորդ և երրորդ տեղերը` արժանանալով մեդալների և պատվոգրերի։
|
|
03.12.23
Արթիկ համայնքի Հառիճի արվեստի կենտրոնի և Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոցի սաները մասնակցել են նկարչության մրցույթ-փառատոնի
|
🎨Դեկտեմբերի 2-ին Արթիկ համայնքի <<Հառիճի արվեստի կենտրոն>> և <<Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոց>> ՀՈԱԿ ների սաները մասնակցել են Երևանում կայացած <_ARMENIAN GLOBAL ART-FEST>> մրցույթ փառատոնին։Հառիճի արվեստի կենտրոնի սանՎռամ Հարությունյանը գրավել է երկրորդ մրցանակային տեղը և պարգևատրվել մեդալով և դիպլոմով։Նարե Ղազարյանը և Տիգրան Գինոսյանը գրավել են երրորդ տեղը, իսկ Աննա Մկրտչյանը, Գարիկ Մնոյանը,Կատյա Հովհաննիսյանը և Հովհաննես Հարությունյանը պարգևատրվել են դիպլոմներով։Հառիճի արվեստի կենտրոնի տնօրեն Արմինե Աջամօղլյանը և խմբակավար Անժել Մարգարյանը պարգևատրվել են պատվոգրերով` հանրապետական մրցույթ-փառատոնին սաների փայլուն մասնակցության համար։🎨<<Անուշավանի ...
Մանրամասն |
|
03.12.23
Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են
|
Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են։ Նախատեսվում է` կենտրոնական հրապարակի ասֆալտապատման աշխատանքներն ավարտել այսօր։
|
|
02.12.23
Մեկնարկել են Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման աշխատանքները
|
Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակում մեկնարկել են և ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները։ Կենտրոնական հրապարակն ընդգրկված է Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատում, բարեկարգում և հարակից 6 փողոցների մայթերի բարեկարգում և վերանորոգում ծրագրի մեջ։ Աբովյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են, իսկ մայթերի բազալտե եզրաքարերով և քարե սալերով վերանորոգումը շարունակվում է։
|
|
30.11.23
Կառավարությունը գումար է հատկացրել Արթիկ համայնքի ճանապարհների տուֆ քարով սալարկման նպատակին
|
Կառավարության այսօրվա որոշմամբ`25 մլն 52 հազար դրամ է ուղղվել Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն,Սարալանջ,Հառիճ բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատման նպատակին։ 🌐Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |