Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 172-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում ընդամենը 300000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի մարզահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության բռնցքամարտի թիմի երկու սաներին և մեկ մարզիչին՝ Հայաստանի Հանրապետության պատանիների բռնցքամարտի առաջնությանը առաջին և երրորդ տեղեր զբաղեցնելու համար, ինչպես նաև <<Շանթ>> հեռուստաընկերության <<Ազգային պարեր>> նախագծում հաղթելու համար՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ Լիդա Հակոբյանին։ |