Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 42-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակավայրերում գտնվող հանդիսությունների սրահների միջոցով ծառայություններ մատուցելու եվ դրանց դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 97-Ն որոշման հավելվածում ավելցնել 6-րդ կետ հետևյալ բովանդակությամբ. <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայության զորակոչված, զինծառայողներին ճանապարհելու նպատակով կազմակերպվող միջոցառումների համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակավայրերում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող հանդիսությունների սրահները տրամադրել անհատույց>>: |