Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5.1 մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 27-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի խորհրդանիշների՝ դրոշի և զինանշանի չափորոշիչների սահմանման, մրցույթի կազմակերպման, մրցույթում ներկայացված նախագծերի գնահատման հանձնաժողովի թիվ 3 արձանագրությունները ՈՐՈՇՈՒՄԵՄ՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի խորհրդանիշների՝ զինանշանի, դրոշի, հուշամեդալի, հուշադրոշի, պատկերանիշի, նկարագրությունը և ձևը համաձայն հավելվածների
1) Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի խորհրդանիշի՝ դրոշի, ձևըևնկարագրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի խորհրդանիշի՝ զինանշանի, ձևը և նկարագրությունը` համաձայն թիվ 2 հավելվածի.
3) Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի խորհրդանիշի՝ հուշամեդալի, ձևը և նկարագրությունը` համաձայն թիվ 3 հավելվածի.
4) Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի խորհրդանիշի՝ հուշադրոշի (վիմպել), ձևը և նկարագրությունը` համաձայն թիվ 4 հավելվածի:
5) Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի խորհրդանիշի՝ պատկերանշի (լոգո) ձևը և նկարագրությունը` համաձայն թիվ 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: |