Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 345
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 47
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

08 հունվարի 2024 թվականի N 47

«Մուրադյան» ՍՊԸ-ի կողմիս ներկայացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի արևելյան տեղամասի բացհանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումների /4-րդ փուլ/

 

2024 թվականիհունվարի 8-ին՝ժամը 12։00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում   տեղի  ունեցան  հանրայինքննարկումներ:

Հանրային քննարկումը սկսվել է ժամը 12:00-ին:

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մակեյանը, համայնքի ղեկավարի օգնական Տ. Չարչյանը, Արթիկի համայնքապետարանի տարածքային պատասխանատու Մ. Հարեյանը,   Հառիճ գյուղի վարչական ղեկավար Ռ. Նազարեթյանը,  <<Մուրադյանս>> ՍՊԸ-ի ներկայացուցիչներ,   Հառիճ գյուղի բնակիչներ,  Արթիկ համայնքի այլ բնակավայրերի  բնակիչներ:

Օրակարգում՝<<Մուրադյանս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի արևելյան տեղամասի բացհանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներն էին:

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մակեյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման օրակարգը. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2024թ. հունվարի 8-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում իրականացվում են  «Մուրադյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի արևելյան տեղամասի բացհանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում /4-րդ փուլ/:
 Իրազեկումը կազմակերպված է եղել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում,  տեղադրված են եղել համապատասխան բոլոր հարթակներում:

Նախագիծը կցված է եղել հայտարարություններին: Նա զեկուցեց, որ մասնակիցները կարող են իրենց հուզող հարցերը, առաջարկություններն ու դիտողությունները հնչեցնել <<Մուրադյանս>> ՍՊ ընկերության ներկայացուցիչին և ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի փորձագետ Գոհար Մինասյանին:  Նա ասաց, որ հանրությունը բավականաչափ տեղյակ է հանրային քննարկման օրակարգից, ընկերության նպատակներից:

Ելույթ ունեցան՝

1.     ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի փորձագետ Գոհար Մինասյանը: Նա ասաց, որ ՇՄԱՓԿ ՊՈԱԿ փորձաքննության է ներկայացվել  «Մուրադյան» ՍՊԸ-ի կողմիս ներկայացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի արևելյան տեղամասի բացհանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը: Այժմ ընթանում է հանրային լսումների 4-րդ փուլը: Փորձաքննվել է նախնական գնահատման հայտը,  ընթանում է հիմնական փուլը: ՇՄ ազդեցության  օրենքի համաձայն՝ 4-րդ փուլը կազմակերպում է ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ը, հանրային քննարկումների պատասխանատուի հետ համատեղ, ձեռնարկողի մասնակցությամբ: Հաշվետվությունն ուսումնասիրվել է, որոշվել է տվյալ գործունեության ՇՄ ազդեցության շրջանակը: Հայտը ուղարկվել է նախարարության տարբեր ստորաբաժանումներ և մասնագիտական կառույցներ՝ կարծիքների ստացման նպատակով: Ստացված բոլոր կարծիքները հաշվի են առնվել: Եթե ներկաներն ունեն  հարցեր, դիտողություններ և առաջարկություններ, ապա կարող են դրանք հնչեցնել կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել ՇՄԱՓԿ ՊՈԱԿ:  Այս փուլից հետո օրենքով սահմանված կարգով կտրվի փորձաքննական եզրակացություն:  Հայցվող տարածքը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ բնակավայրի վարչական սահմաններում, զբաղեցնում է 7,04 հա տարածք, մարվող պաշարները կազմում են 659 հազ 117 խմ, արդյունահանվող պաշարները 614 հազ 956 խմ, մակաբացման ապարները կազմում են 133 հազ 760 խմ: ՇՄ վրա աշխատանքների ընթացքում կարող են լինել մի շարք ազդեցություններ, որոնք մեղմելու նպատակով ընկերությունը որոշակի միջոցառումներ է ձեռնարկել: Տարվա շոգ և չոր եղանակներին կատարվելու է ջրցան, աղմուկի մակարդակը պետք է լինի նորմայի սահմաններում,  կատարվելու են մշտադիտարկումներ, կատարվելու են մթնոլորտային օդի դիտարկումներ՝ շաբաթական մեկ անգամ, հողային ծածկույթի՝ ամսական մեկ անգամ, վայրի բնության, կենսամիջավայրի դիտարկումներ՝ տարեկան մեկ անգամ: 

2.    <<Մուրադյանս>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Հակոբյանն ասաց, հայցվող տարածքը նախկինում շահագործված է եղել, վերին շերտը իսպառ բացակայում է, հանքավայրի միջին հզորությունը պաշարի 10 մետր է, ինչը  գրեթե 7 հա-ի վրա 9,5 - 10 մետր է կազմում: Նշված տարածքի  հետ կապված փաստաթղթերի  ներկայացնելուց հետո կատարվել է լրամշակում, ՇՄԱՓԿ ներկայացվել է հնագետի եզրակացություն, ԱԻՆ փորձագիտական եզրակացություն,  բոլոր դիտողությունները շտկվել են, բոլոր միջոցառումները համապատասխանում են օրենքով սահմանված նորմերը բավարարելու համար: Ընկերությունը պատրաստ է մասնակցել բոլոր միջոցառումներին՝ ուղղված համայնքի հետ աշխատանքին, սոցիալական ոլորտին: Նախկին լսումների ժամանակ առաջացել  էր մի հարց, որը կախված է եղել հողերի համադրման հետ, սակայն իրականում  համադրում չկա, կա ՀՀ Կադաստի կոմիտեի կողմից տրված եզրակացություն, տարածքն այլ իրավունքով ծանրաբեռնված չէ: Որևիցե խոչընդոտ այս պահին չկա:

3.    Հառիճ գյուղի  բնակիչ Ս. Մնոյանն ասաց, որ իրենք չունեն հարցեր, միայն ցանկանում են, որ գյուղը  հանքարդյունահանությունից  օգուտներ ստանա:

<<Մուրադյանս>> ՍՊԸ-ի տնօրեն Գ. Մուրադյանն ասաց, որ սոցիալական ոլորտին ուղղված ծրագրերով ընկերությունը համայնքին կարող է օժանդակել:

4.    Նիստը վարող Վ. Մակեյանն ասաց, որ աշխատանքներին ներգրավված են լինելու վարչական տարածքի բնակիչներից: Հառիճի բնակիչները լավ գիտեն հանքարդյունահանման դրական և բացասական կողմերը, քանի որ տարիներ շարունակ այստեղ գործել են հանքավայրեր: Դրա համար այս հանքը չպիտի լինի 2000-ական թվականների հանքավայր, այլ 2024 թվականի հանքավայր, որտեղ ջրցան մեքենաները չպիտի ունենան ձևական բնույթ, պիտի ծառատունկ կազմակերպվի:

Նիստը վարող Վ. Մակեյանը շնորհակալություն հայտնեց ընկերության ներկայացուցչին, որ իրենք ցանկանում են ներդրումներ ունենալ համայնքում:

5.    ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի փորձագետ Գոհար Մինասյանը հավելեց, որ աշխատանքների ավարտից հետո ընկերությունը պատրաստվում է ռեկուլտիվացիա իրականացնել, որի համար ընկերությունը մասհանում է 3 մլն ՀՀ դրամ: Ռեկուլտիվացիան նաև կենսաբանական ռեկուլտիվացիա է ներառում:  Եթե ընկերությունը չիրականացրեց ռեկուլտիվացիա, ապա այդ գումարը կբավականացնի՝ պետության կողմից ռեկուլտիվացիան կատարելու համար: Հաշվետվությունում ներկայացված հողերն այս պահի դրությամբ ներկայացված են որպես համայնքային հողեր, ինչի վերաբերյալ համայնքը տվել է իր դրական դիրքորոշումը:

6.   Հառիճ բնակավայրի վարչական ղեկավար Ռ. Նազարեթյանն ասաց, որ կարևորը սահմաններն են, եթե այլ  տնտեսվարողների և բնակիչների հողերի հետ չկան համադրումներ, ապա ոչ մի խնդիր համայնքը չի տեսնում: Այն գումարները, որոնք ընկերությունը մուծում է համայնքին, իրենք կցանկանային, որ դրանք  ուղղվեին Հառիճ բնակավայրի  զարգացման համար:

<<Մուրադյանս>> ՍՊ ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանն ասաց, որ հայցվող հանքի տարածքում նախկինում գործել է երկու ընկերություն, որոնց հանքային իրավունքը դադարեցվել է 2012-2013 թթ, իրենք այդ տարածքի մակաբացման շերտը հանել են, վերին մակաբացման ապարների ուղղությամբ աշխատանքներ չկան աննելու, ներքին մակաբացման ապարները  կլինեն, տեղադիրքը նշված է: 

Հնչեցին հարցեր՝ 

1.     ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի փորձագետ Գ. Մինասյանը հարցրեց, կան արդյոք հանքատարածքում ճանանպարհներ, նոր ճանապարհներ անցկացնելու անհրաժեշտություն կա արդյոք:

Ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանն ասաց, որ այս պահին կան գործող ճանապարհներ, գործունեության ընթացքում այդ ճանապարհների բարեկարգման աշխատանքներ կկազմակերպվեն: Մեծ տեխնիկա չի նախատեսվում աշխատացնել հանքարդյունահանման ընթացքում:

2.    Նիստը վարող Վ. Մակեյանը հարցրեց, արդյոք բնակավայրը մոտ է գտնվում հանքավայրին:

Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ սանիտարական գոտին պահպանված է, բնակավայրից հանքավայրը գտնվում է բավականաչափ հեռավորության վրա: 

3.    Նիստը վարող Վ. Մակեյանը հարցրեց՝ քանի տարի է շահագործվել հանքավայրը:

Ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանը պատասխանեց՝ 2002-2013 թթ: Հանքավայրը շահագործվել է դեռևս սովետական տարիներից: Պաշարները առկա են, հաշվարկված են, մնացորդային պաշարները մոտ  690 հազար խմ են:

 

Նիստը վարող Վ. Մակեյանը հաջողություն մաղթեց ընկերությանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին նիստին ներկա գտնվելու համար և  համարեց նիստը փակված:  

  Հանրային քննարկումն ավարտվեց 12:14-ին:  

 

 

 



Կից փաստաթղթեր՝
(6.37 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner