Այսօր: Երեքշաբթի, 5 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 41
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 հոկտեմբերի 2023 թվականի N 41

«Սանն Մետ» ՓԲԸ կողմից ձեռնարկվող Արթիկ քաղաքի «ՍՏԵԿԼՈՄԱՇ» բաց բաժնետիրական ընկերության ձուլման արտադրամասի վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ հանրային քննարկում)

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, ք. Արթիկ                                               27.10.2023թ.                                                                                                            

Սույն թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 12։00 ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «Սանն Մետ» ՓԲԸ կողմից ձեռնարկվող Արթիկ քաղաքի «ՍՏԵԿԼՈՄԱՇ» բաց բաժնետիրական ընկերության ձուլման արտադրամասի վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումների (չորրորդ հանրային քննարկում) նիստը:

Ներկա էին Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի, ձեռնարկողի («Սանն Մետ» ՓԲԸ), «Քոնսեկոարդ» ՍՊ ընկերության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի /այսուհետ՝ ՊՈԱԿ/ներկայացուցիչները, համայնքի բնակիչներ (մասնակիցներիցանկը`ստորագրություններով և տեսաձայնագրությունը կցվումեն արձանագրությանը):

Բացման խոսքն ասաց Արթիկ համայնքի ղեկավարի օգնականՍևակ Պետոյանը։ Նաողջունեցներկաներին և շնորհակալություն հայտնեց բոլորին ներկա գտնվելու համար։ Ներկայացրեց, որ «Սանն Մետ» ՓԲ ընկերությունn Արթիկ քաղաքի Գործարանային փողոց 2 հասցեում նախատեսում է իրականացնել սև մետաղների վերամշակման/ձուլման արտադրամասի վերազինում։ Նա նշեց, որ սա 4-րդ հանրային լսումն է, որից հետո խոսքը փոխանցեց ՇՄՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ՝ Հերիքնազ Մկրտչյանին:

Հ. Մկրտչյանը ներկայացավ, մանրամասն ներկայացրեց փորձաքննական ընթացակարգը, ասաց, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի՝ այս գործունեությունը համարվում է  «Ա» կատեգորիայի գործունեություն և ենթակա է բնապահպանական փորձաքննության 2 փուլով, 4 հանրային լսումների կազմակերպմամբ։ Նշեց, որ օրենքի պահանջներից ելնելով՝ հաշվետվությունն ուղարկվել է  նախարարության համապատասխան ստորաբաժանումներ և գերատեսչություններ, ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ, որոնց հիման վրա հաշվետվությունը լրամշակվել է։ Ավելացրեց, որ սա վերջին հանրային քննարկումն է, որից հետո ամփոփելով տվյալները, տրվելու է փորձաքննական եզրակացություն։  Այնուհետև խոսքը փոխանցեց «Քոնսեկոարդ»  ՍՊԸ-ի  տնօրեն՝ Վռամ Թևոսյանին։

Վ. Թևոսյանը ներկայացավ, նշեց, որ «Քոնսեկոարդ» ՍՊ ընկերությունը պայմանագրային հիմունքներով իրականացնում է սույն գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքները։ Հակիրճ ներկայացրեց նախատեսվող գործունեության բնույթը, նշելով, որ տվյալ գործունեութունը ներառում է սև մետաղների թափոնների հավաքում/գնում և դրանց վերամշակում ձուլման եղանակով։

Այնուհետև նա ներկայացնեց շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև հաշվարկները, բնապահպանական ռիսկերը, դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումները և մոնիթորինգի պլանը։ Անդրադարձավ գործունեության հետևանքով առաջացող թափոններին և դրանց  հետ կապված ռիսկերին։ Ավելացրեց,  որ հիմնական բնապահպանական խնդիրը կապված է ձուլման ընթացքում առաջացած արտանետումների հետ, մասնավորապես՝ ազոտի օքսիդներ, ածխածնի մոնoքսիդ և պինդ մասնիկներ։ Ներկայացրեց համակարգչային մոդելավորման արդյունքները։

1. Հ. Մկրտչյանը հարցրեց, որդյո՞ք այրումը բաց է լինելու։

Վ. Թևոսյանը պատասխանեց, որ մետաղների ձուլման համար օգտագործվելու են ինդուկցիոն վառարաններ, տեղադրված են նաև զոնտեր։

 

2. Ս. Պետոյանը հարցրեց, թե քանի՞ աշխատատեղ է նախատեսվում ունենալ։

Ձեռնարկողի ներկայացուցիչը պատասխանեց, որ սկզբնականում նախատեսվում է ունենալ 30-40 աշխատակից՝  հետագայում ընդլայնման միտումով։

 

3. Նիստը վարող Ս. Պետոյանը հարցրեց, թե սարքավորումները և հոսքագծերը ո՞ր երկրի արտադրանք են, որին ձեռնարկողի ներկայացուցիչը պատասխանեց, որ հիմնականում հնդկական արտադրության սարքավորումներ են։

 

4. Բնապահպանության փորձագետ Հ. Մկրտչյանը հարցրեց, ինչպե՞ս է իրականացվում արտադրանքի որակի ստուգումը, արդյոք տեղում կա՞ լաբորատորիա։

Վ. Թևոսյանը պատասխանեց, որ տեղում կատարվում  է համապատասխան ստուգում, բացի դրանից՝  իրականացվում է նաև սերտիֆիկացում։

 

Ներկաներն առաջարկեցին նաև իրականացնել աշխատակիցների առողջության ապահովագրություն, որին ձեռնարկողի ներկայացուցիչը դրական արձագանքեց։

Քանի որ այլ հարցեր չհնչեցին, Ս. Պետոյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և փակեց նիստը:

Նիստն ավարտվեց 12:20-ին



Կից փաստաթղթեր՝
(2.52 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner