Այսօր: Հինգշաբթի, 30 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 124-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2023 թվականի N 124-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ, ԼՈՒՍԱԿԵՐՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-048-0109-0001, 08-048-0105-0001, 08-048-0105-0001, 08-048-0101-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԳՐԻԳՈՐ ՈՐՈՇԻ ԱՂԵԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լուսակերտ գյուղի հասցեի բնակիչ Գրիգոր Որոշի Աղեկյանը 2023 թվականի հուլիսի 13-ին թիվ 4528 դիմումով դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին, իր հոր Որոշ Աղեկյանի մահից հետո վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0109-0001, 08-048-0105-0001, 08-048-0105-0001, 08-048-0101-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության պայմանագիրը իր կողմից  շարունակելու խնդրանքով:

Գրիգոր Որոշի Աղեկյանը հանդիսանում է Որոշ Աղեկյանի իրավահաջորդը` համաձայն 2019 թվականի մայիսի 2-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1367 վկայագրի, որով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0109-0001, 08-048-0105-0001, 08-048-0105-0001, 08-048-0101-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքները ներառված է ժառանգական գույքի կազմում: 

Ելնելով վերը շարադրվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով  Գրիգոր Որոշի Աղեկյանը հուլիսի 13-ին թիվ 4528 դիմումով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.       Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0109-0001, 08-048-0105-0001, 08-048-0105-0001, 08-048-0101-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ Որորշ Աղեկյանի հետ կնքվածվարձակալության պայմանագրերը  շարունակել նրա ժառանգ Գրիգոր Որոշի Աղեկյանը հետ:

2.      Պայմանագիրը Գրիգոր Որոշի Աղեկյանի հետ շարունակել առանց պայմանագրի պայմանների փոփոխության:

3.     Գրիգոր Որոշի Աղեկյանի հետ կնքել համաձայնագիր վարձակալության պայմանագիրը շարունակելու վերաբերյալ:

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Որոշի Աղեկյանին իրազեկման  օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner