Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Մխիթար Լեռնիկի Սմոյանի 2024թվականի ապրիլի 03-ի N 1890 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում Լեռնիկ Մաթևոսի Սմոյանին (ծնված 1953թվականի մայիսի 10-ին), Մարգարիտ Ռաֆիկի Սմոյանին (ծնված 1961թվականի հոկտեմբերի 29-ին), Մխիթար Լեռնիկի Սմոյանին (ծնված 1981 թվականի դեկտեմբերի 13-ին), Լուսինե Լեռնիկի Սմոյանին (ծնված 1983 թվականի մարտի 15-ին) և Լիլիթ Լեռնիկի Սմոյանին (ծնված 1990 թվականի դեկտեմբերի 10-ին) 2002 թվականի մայիսի 31-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 12112019-08-0019/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Սարալանջ գյուղում գտնվող 08-102-0070-0002 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Սարալանջ 7-րդ փողոց, 1 բնակելի տուն հասցեն: