Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 33
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 փետրվարի 2023 թվականի N 33

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի կողմից նախաձեռնած Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի հանրային քննարկման



 

Հանրային քննարկումըսկսվեց ժամը 16:00-ին;

 

Ներկա էին՝

ԱրթիկհամայնքիղեկավարիտեղակալՎ. Մակեյանը, համայնքիղեկավարիմամուլիքարտուղարՍ. Պետոյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա.Սուքիասյանը, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Է. Յայլոյանը,  ավագանու անդամներ՝ Է. Գևորգյանը, աշխատակազմիաշխատակիցներ, համայնքիվարչականղեկավարներ, քաղաքացիներ:

Ընթացք.

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Սուքիասյանըողջունեցներկաներին, ներկայացրեցհանրայինքննարկմանդրվածհարցը, խնդրեցհանրայինքննարկմաններկաներինակտիվմասնակցելքննարկմանը, ներկայացնելհարցերևառաջարկություններբյուջեիկատարողականինախագծիվերաբերյալ, ապախոսքըփոխանցեցԱրթիկիհամայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Է. Յայլոյանին, ով ներկայացրեց Արթիկ  համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն  ընդհանուր գծերով և հիմնական ցուցանիշներով: Նա իր ելույթում ասաց, որ  Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1,993,445.5 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 2,079,031.3 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 95.9%։ Ընդ որում` Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 1,824,461.5 հազար դրամ եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 1,838,406.5  հազար դրամ՝ ապահովելով 100.8% կատարողական:

Արթիկ համայնքի 2022 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 496,266.1 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 510,211.2 հազար դրամ կամ 102.8%, որն ավելի է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից 65,530.8 հազար դրամով։

Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 1,941,930.9 հազար դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 86.1%-ը։ Ծրագրված ցուցանիշների նկատմամբ թերֆինանսավորումները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով:

Նիստը վարողը  ներկայացրեց Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի փաստացի եկամուտների և ծախսերի առավել մանրամասն քանակական և համեմատական վերլուծությունը։

 

Եկամուտներ՝

 Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի փաստացի եկամուտների 17.7 %-ը ձևավորվել է հարկային եկամուտների և տուրքերի հաշվին, որից 5.0 %-ը` գույքային հարկեր անշարժ գույքից, 11.2%-ը` գույքային հարկեր այլ գույքից, 0.9%-ը` տեղական տուրքերից, 0.5%-ը` համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերից։ Հաշվետու ժամանակահատվածում փաստացի եկամուտների 74.6%-ը ձևավորվել է պաշտոնական դրամաշնորհների հաշվին, 7.6%-ը՝ այլ եկամուտների հաշվին, որից  2.2%-ը` գույքի վարձակալության դիմաց եկամուտներից, 0.3%-ը` համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից, 5.5%-ը` վարչական գանձումներից,0.01%-ը՝ մուտքեր տույժերից և տուգանքներից, 0.08%-ը` այլ եկամուտներից՝ համայնքի գույքին պատճառած վնասների փոխհատուցումից մուտքեր, օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջե մոտքագրման ենթակա այլ եկամուտներ։

 

Հարկեր և տուրքեր.

Տեղական տուրքերի գծով փաստացի հավաքագրվել է 18,464.1 հազար դրամ` ծրագրված 16,542.9 հազար դրամի դիմաց կամ 111.6 %, որն ավելի է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից 2,997.1 հազար դրամով: Տեղական տուրքերի կազմում համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար մուտքերը կազմել է 705.0 հազար դրամ՝ ծրագրված 30.0 հազար դրամի նկատմամբ: Տեղական տուրքերի կազմում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մուտքերը կազմել է 2,954.9 հազար դրամ՝ ծրագրված 3,000.0 հազար դրամի նկատմամբ կամ 98.5%: Ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 8,132.1 հազար դրամ՝ ծրագրված 8238.8 հազար դրամի նկատմամբ 98.7%: Համայնքի վարչական տարածքում, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 3,295.0 հազար դրամ՝ ծրագրված 3200.0 հազար դրամի նկատմամբ կամ 102.9%: Համայնքի վարչական տարածքում, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում գտնվող  խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 270.0 հազար դրամ՝ ծրագրված 300.0 հազար դրամի նկատմամբ կամ 90.0%: Համայնքի վարչական տարածքում  հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 470.5 հազար դրամ՝ ծրագրված 532.0 հազար դրամի նկատմամբ կամ 88.4%: Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 419.5 հազար դրամ՝ ծրագրված 58.1 հազար դրամի նկատմամբ: Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 350.0 հազար դրամ՝ ծրագրված 350.0 հազար դրամի նկատմամբ կամ 100%:

Թեև տեղական տուրքերի որոշ տեսակների մասով առկա են ծրագրված ցուցանիշների թերակատարումներ և գերակատարումներ, սակայն պետք է հաշվի առնել, որ ցուցանիշները ծրագրվում են կանխատեսելիության սկզբունքով, իսկ գանձումն իրականացվում է հաշվետու տարում փաստացի հաշվառման տվյալներով, որն իր հերթին իրականացվել է ամբողջությամբ:

Նա զեկուցեց, որ հարկային եկամուտների և տուրքերի մասով 2022 թվականի փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 354,014.5 հազար դրամ` ծրագրված (ճշտված) 339,334.9 հազար դրամի նկատմամբ կամ 104.3%, որն ավելի է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից 38,422.4 հազար դրամով, այդ թվում`

գույքային հարկեր անշարժ գույքի գծով փաստացի կատարողական ցուցանիշները կազմել են 100,304.0 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 88,182.0 հազար դրամի նկատմամբ կամ կատարողականը կազմել է 113.7%, որը 2021 թվականի փաստացի ցուցանիշից ավել է 26,960.9 հազար դրամով, փոխադրամիջոցների գույքահարկի մասով մուտքերը կազմել են 224,294.1 հազար դրամ, նախատեսված 227,610.0 հազար դրամի դիմաց, կատարողականը կազմել է 98.5%, որը 2021 թվականի փաստացի ցուցանիշից ավել է 22,383.7 հազար դրամով,  տեղական տուրքերի գծով փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 18,464.1 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 16542.9 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 111.6%, որը 2021 թվականի փաստացի ցուցանիշից ավել է 2,997.1 հազար դրամով,  պետական տուրքերի գծով փաստացի հավաքագրվել է 10,952.3 հազար դրամ` ծրագրված 7,000.0 հազար դրամի դիմաց կամ 156.5%, որը 2021 թվականի փաստացի ցուցանիշից ավել է 760.3 հազար դրամով,  որից քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝  4,113.0 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 3,000.0 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 137.1%,  նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 6,839.3 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 4,000.0 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 171.0%: 

Պաշտոնական դրամաշնորհների մասով մուտքերը կազմել են 1,486,773.3 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 1,579,090.1 հազար դրամի նկատմամբ, կամ կատարվել է 94.2%-ը, որից ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների և այլ դոտացիաների գծով փաստացի մուտքերը կազմել են 1,323,937.9 հազար դրամ, ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներից (սուբվենցիաներից) մուտքերը՝ 582.4 հազար դրամ, պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներից (սուբվենցիաներ) մուտքերը կազմել են 162,253.0 հազար դրամ։

 

Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեով այլ եկամուտների գծով նախատեսված էր 160,606.3 հազար դրամի մուտքեր, որի դիմաց փաստացի հավաքագրվել է 152,657.8 հազար դրամ, որից.  գույքի (այդ թվում հողերի) վարձակալությունից եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 43,828.9 հազար դրամ, ծրագրված 50,458.1 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 86.9%: Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների գծով փաստացի մուտքերը կազմել են 3675.1 հազ. դրամ կամ կատարողականը կազմել է 100%: Օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարների գծով փաստացի կատարողականը կազմել է  2,813.1 հազար դրամ, տեղական վճարների գծով փաստացի եկամուտները կազմել են`  109,348.4 հազար դրամ, նախատեսված 106,073.1 հազար դրամի նկատմամբ կամ նախատեսվածի 103.1%-ը: Աղբահանության վճարների մասով մուտքերը կազմել են 37,110.2 հազար դրամ, ծրագրված 36,100.0 հազ. դրամի դիմաց կամ նախատեսվածի 102.8 %-ը: Վարչական իրավախախտումներից փաստացի մուտքերը կազմել են 200.0 հազար դրամ, նախատեսված 400.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսվածի 50.0%-ը, համայնքի գույքին պատճառված վնասների փոխհատուցումից մուտքերը կազմել են 1,448.0 հազար դրամ,  օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտների գծով մուտքերը կազմել են 104.3 հազար դրամ:

Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 1,941,930.9 հազար դրամի ծախսեր, ծրագրված (ճշտված) 2,256,372.9 հազար դրամի դիմաց կամ ծրագրվածի 86.1%-ը։ Փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 97,4%։ Ընդամենը փաստացի ծախսերից 1,624,870.4 հազար դրամն ուղղվել են ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ 317,060.5 հազար դրամը՝ կապիտալ բնույթի զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե)։ Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 20,997.0 հազար դրամ։

Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի փաստացի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 31.5%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 8.5%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 8.2%։

Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերի կատարողականն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի ունեցել է հետևյալ պատկերը.

 

 

հազար դրամ

 

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի անվանումը

 

Տարեկան ճշտված բյուջեով նախատեսված

 

Փաստացի ծախս

 

Կատարման %

Աշխատանքի վարձատրություն

445,690.0

436,494.6

97.9%

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման

425,864.1

348,360.0

 

81.8%

 

Սուբսիդիաներ

756,134.7

732,923.2

96.9%

Դրամաշնորհներ

95,251.0

84,238.4

88.4%

Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ

19,000.0

16,675.0

87.8%

Այլ ծախսեր

18,426.4

6,179.3

33.5%

Հիմնական միջոցներ

499,006.7

338,057.5

67.7%

Հիմնական միջոցների իրացումից մուտքեր

-1,000.0

-16,065.7

1606.6%

Չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր

-2,000.0

-4,931.3

246.6%

Ընդամենը

2,256,372.9

 

1,941,930.9

86.1%

 

Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերի կատարողականն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների ունեցել է հետևյալ պատկերը.                                                                                                                                                                                                   

հազար դրամ

Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժնի անվանումը

Տարեկան (ճշտված) բյուջեով նախատեսված

Փաստացի կատարված

Կատարման %

Ընդհանուր  բնույթի հանրային ծառայություններ

599,900.7

553,551.3

92.2%

Պաշտպանություն

4,950.0

660.0

13.3%

Տնտեսական հարաբերություններ

244,513.5

161,900.9

66.2%

Շրջակա միջավայրի պաշտպանություն

165,310.9

159,515.8

96.5%

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն

360,375.7

271,248.7

75.3%

Հանգիստ, մշակույթ և կրոն

233,749.0

182,573.8

78.1%

Կրթություն

619,476.7

595,805.3

96.2%

Սոցիալական պաշպանություն

18,000.0

16,675.0

92.6%

Պահուստային ֆոնդեր

10,096.4

0.0

 

Ընդամենը

2,256,372.9

1,941,930.9

86.1%

 

Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերի կատարողականի` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների և տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի վերլուծությամբ (բացառությամբ պատվիրակված լիազորությունների)  նախատեսված ցուցանիշներից փաստացի կատարողականների շեղումը պայմանավորված է ծրագրերի գծով առկա տնտեսումներով։

Նա  ներկայացրեց Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեով կատարված ծախսերի վերլուծությունը և հիմնավորումը՝ ըստ ծախսային ծրագրերի.

Գյուղատնտեսություն /04.2.1/ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 7,758.5 հազար դրամ նախատեսված 11,371.5 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում Հոռոմ բնակավայրում <<Սառնարանային տնտեսության կառուցման աշխատանքներ>> ծրագրի իրականացման ներդրում և կարկտակայանների պահպանման ծախսեր։

Ոռոգում/04.2.4/ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 9,627.6.0 հազ. դրամ՝ նախատեսված 31,997.0 հազ. դրամի դիմաց: Նշված գումարի շրջանակներում կատարվել են Արթիկ համայնքի սելավատարի և ոռոգման ցանցի մաքրման աշխատանքներ, ինչպես նաև Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների նախագծահետազոտական ծախսեր:

 

Ճանապարհային տրանսպորտ /04.5.1/  ծրագրով փաստացի ծախսը կազմել է 165,511.8 հազ. դրամ՝ նախատեսված 204,145.0 հազ. դրամի դիմաց: Նշված գումարի շրջանակներում կատարվել են Արթիկ համայնքի Արթիկ համայնքի Պեմզաշեն, Նահապետավան, Սարալանջ և Մեծ Մանթաշ բնակավայրերի ջրամատակարարման համակարգի մասնակի նորոգմոն աշխատանքներ՝ 22,032.0 հազ, դրամ, Արթիկ համայնքի փոսորակների վերանորոգման աշխատանքներ՝ 36,776.9 հազ, դրամ, Մեծ Մանթաշ, Արևշատ, Սպանդարյան, Գեղանիստ, Գետափ, Անուշավան, Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն, Հոռոմ, Լուսակերտ, Մեղրաշեն Փանիկ բնակավայրերի փոսորակների վերանորոգման աշխատանքներ՝ 30,400.0 հազ. դրամ, նախագծահետազոտական ծախսեր՝ 7,408.0 հազ. դրամ, տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և փորձաքննության ծառայություններ՝ 3,555.0 հազ. դրամ:

 

Աղբահանում /05.1.1/ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 108,354.4 հազ. դրամ՝ նախատեսված 109,255.9 հազ. դրամի դիմաց: Նշված գումարի շրջանակներում կատարվել է աղբահանման ծառայություններ՝ 49,945.8 հազ. դրամ, սանիտարական մաքրում՝ 20,000.0հազ. դրամ, ձյան մաքրման ծառայություն՝ 17,068.7 հազ. դրամ:

Բնակարանային շինարարություն /06.1.1/ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 37,339.4 հազ, դրամ՝ նախատեսված 37,498.1 հազ. դրամի դիմաց: Նշված գումարի շրջանակներում կատարվել է Արթիկ համայնքի թվով 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ:

 

Փողոցների լուսավորում /06.4.1/ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 185,796.2 հազ, դրամ՝ նախատեսված 226,622.6 հազ. դրամի դիմաց: Նշված գումարի շրջանակներում կատարվել է Արթիկ, Արևշատ, Գետափ, Հայկասար, Հովտաշեն, Հայրենյաց, Վարդաքար, Պեմզաշեն, Տուֆաշեն, Սարատակ բնակավայրերի փողոցային լուսավորությանցանցերի ընդլայնման աշխատանքներ՝ 30,986.0 հազ. դրամ, արտաքին լուսավորության ցանցի 1 տարվա ընթացքում լուսատուների շահագործում և սպասարկում՝ 10,560.0 հազ. դրամ: Կապիտալ դրամաշնորհ էներգախնայողության աջակցման հիմնադրամին՝ 46,000.0 հազ. դրամ:

 

Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ /08.2.3/ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 129,721.4 հազ, դրամ՝ նախատեսված 178,202.4 հազ. դրամի դիմաց: Նշված գումարի շրջանակներում կատարվել է Փանիկի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներ՝ 46,890.0 հազ. դրամ, Սարալանջ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ՝ 13,730.5 հազ. դրամ:

 

Կրթություն / այլ դասերին չպատկանող/ /09.8.1/ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 20,381.4 հազ. դրամ՝ նախատեսված 30,994.0 հազ. դրամի դիմաց: Նշված գումարի շրջանակներում կատարվել է կապիտալ դրամաշնորհ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ Նոր Կյանք բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման համար:

 

Առ 31/12/2022թ-ի դրությամբ Արթիկ համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կազմել է 157,171.8 հազ. դրամ, իսկ համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը՝ 87,778.6 հազ. դրամ:

 

Այնուհետ նիստը վարողն առաջարկեց սկսել  հարցադրումները:

 

Ներկաներ միաձայն նշեցին, որ Արթիկ համայնքի բյուջեի կատարողականի

 նախագիծը համապատասխանում է օրենքի բոլոր պահանջներին և, հավանաբար, Հայաստանի Հանրապետության մեջ լավագույն ցուցանիշ ապահովածներից մեկն է:

Արթիկ համայնքի աշխատակազմի քարտուղար Ա. Սուքիասյանը դրական գնահատեց ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի գործունեությունը, ասաց, որ բյուջեի նման բարձր կատարողականը ամբողջ համայնքի կուռ աշխատանքի արդյունքն է, հույս հայտնեց, որ նմանատիպ բարձր կատարողական կլինի նաև 2023 թվականին: Նա ասաց, որ այսպիսի միասնական աշխատանքի շնորհիվ համայնքը կկարողանա իրականացնել իր զարգացման ծրագիրը և կյանքի կոչել համայնքի համար կենսական կարևոր ծրագրերը: Նա  շնորհակալություն հայտնեց ներկաներին հանրային քննարկմանը մասնակցելու համար և ամփոփելով հանրային քննարկումը և ներկաների դրական արձագանքը՝ տվեց իր դրական եզրակացությունն Արթիկ  համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ:

 Նիստն ավարտվեց ժամը 12:25-ին:

 

 Հանրային քննարկման տեսաձայնագրությունը՝ https://youtu.be/nZ_SfPLSP2g     հղումով: 



Կից փաստաթղթեր՝
(10.69 Մբ)
(50.09 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner