Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 36
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

08 հունիսի 2023 թվականի N 36

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 1-ին փուլ

 Հանրային քննարկումը սկսվեց ժամը 12:00-ին:

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը, Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալԱ. Հարությունյանը, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ա. Գրիգորյանը,Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ Մ. Մովսիսյանը, համայնքապետարանի ոլորտային ներկայացուցիչներ, <<ԱրթիկԲԿ>> ՓԲԸ-իտնօրենԲ. Մարիտիրոսյանը, <<Նորաշեն>>ՆԱԱԿ-ի տնօրեն Գ. Բաղդասարյանը, ընկերության կոնստրուկտորներ, ճարտարապետներ, <<ՔՎԷ>> նախագծային ընկերության ներկայացուցիչներ, Արթիկ համայնքի  բնակիչներ: 

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը, այն է՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները, որը տեղի է ունենում  <<Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն: Նա զեկուցեց, որ  նախատեսվող գործունեությունը հանդիսանում է <<Գ>> կատեգորիայի գործունեության տեսակ և ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության: Հանրային քննարկման մասին իրազեկվել է հանրությանն օրենքով սահմանված կարգով: Հանրությունը բավականաչափ տեղեկացված է Արթիկի նոր բժշկական կենտրոնի նախագծից, հնարավորություններից, հզորությունից և տեղակայումից, նա շնորհակալություն հայտնեց ՀՀ Կառավարությանը՝ Արթիկ համայնքում նոր բժշկական կենտրոն հիմնելու համար: Նա նաև ասաց, որ կենտրոնը քաղաքին կապող ճանապարհը նույնպես ժամանակին կնորոգվի, և այդ ճանապարհը կկապի Արթիկի Լմբատ թաղամասը կենտրոնի հետ:  Սակայն նշված ճանապարհը կասֆալտապատվի միայն կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտին, որպեսզի ծանր տեխնիկայի ազդեցությունից ասֆալտի շերտը չփչանա:

 

Նա խնդրեց ներկաներին բարձրացնել իրենց հուզող հարցերը նախագծող ընկերության ներկայացուցչին, իսկ մասնագիտական հարցերով՝ ԲԿ-ի տնօրեն Բ. Մարտիրոսյանին:

Ելույթ ունեցան

         «Արթիկ ԲԿ» ՓԲ ընկերության տնօրեն Բ. Մարտիրոսյանը: Նա ներկայացրեց նախագծում ներառված նոր բաժանմունքները,   կենտրոնի հզորությունը,  հնարավորությունները, որոնք համապատասխանում են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից հաստատված չափորոշիչներին: Ներկաներին հուզող հարցերին Բ. Մարտիրոսյանը և <<Նորաշեն>> ՆԱԱԿ-ը տվեցին պարզաբանումներ:

Հնչեցին հարցեր

1.Համայնքի բնակիչ Ա. Հարությունյանը  հարցրեց՝  բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքում ինչ հնարավոր բացասական ազդեցություն կարող է առաջանալ կառուցապատման աշխատանքների ընթացքում:  

<<ԷմՋի>> դիզայն ընկերության ներկայացուցիչ Գ. Ավագյանն ասաց, որ նախատեսվող գործունեությունը <<Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է <<Գ>> կատեգորիայի գործունեության տեսակ և ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության: Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման այս զեկույցը նկարագրում է գործունեության ենթակա տարածքի բնապահպանական ելակետային պայմանները, գործունեության իրականացման համար նախատեսվող աշխատանքները և գործողությունները, գործունեության արդյունքում բնապահպանական հնարավոր  ազդեցության շրջանակը և գնահատականը: Բնապահպանական ազդեցության գնահատումը պատրաստվել է ՀՀ օրենսդրության համաձայն:

 Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում հնարավոր բացասական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա՝

1. Շինաշխատանքների ընթացքում առաջացող փոշին,

2.Շինտեխնիկայի դիզելայն վառելիքի այրման արդյունքում առաջացող ածխածնի օքսիդի և ազոտի երկօքսիդի արտանետումները:

         Նա ասաց, որ  շինարարական աշխատանքները կրելու են ժամանակավոր բնույթ և այդ ազդեցությունները լինելու են լոկալ և տեղայնացված:

Նախնական գնահատման հայտում ներկայացված են շրջակա միջավայրի վրա  հնարավոր ազդեցության բացառմանը, նվազեցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների ծրագիրը:

Բժշկական կենտրոնի շենքը ունենալու է ապաստարան՝ նախատեսված 1200 հոգու համար, նաև այստեղ առանձնացված սենյակներ՝ արտակարգ իրավիճակներում վիրահատական միջամտություններ իրականացնելու համար: ԲԿ-ն ունենալու է 5 վիրահատարաններ, որից 2-ը վիրաբուժական բաժանմունքում, 2-ը՝ գինեկոլոգիական, իսկ 1-ը՝ ապաստարանում:

2.Համայնքի բնակիչ Ա. Գրիգորյանը հարցրեց՝ քա՞նի քմ տարածք է զբաղեցնելու շենքը և քա՞նի քմ՝ հարակից տարածքները:

<<Նորաշեն>> ՆԱԱԿ-ի տնօրենը պատասխանեց, որ 2,5 հա է հատկացված: Շենքի կառուցապատման մակերեսը 2200 քմ է, ընդհանուր՝ 5970քմ է, լինելու է 3 հարկանի կառույց, ստորգետնյայում ևս 1200 քմ մակերեսով կառուցապատում է նախատեսված՝ այսինքն ապաստարանն է, որի մեկ հողակտորի վրա արևային ենթակայանն է տեղադրվելու: 25 000 քմ  ընդհանուր տարածք, որից 2585 քմ՝ շենքի կառուցապատվող մակերեսն է,  9790 քմ կանաչապատ տարածքն է:

3.Ա. Հարությունյանը հարցրեց, թե երբ է կայանալու մրցույթը:

Նախագծող ընկերության տնօրեն Գ. Բաղդասարյանն ասաց, որ այս կատեգորիայի գործունեությունը ենթակա է 2 հանրային քննարկման, սա 1-ին հանրային քննարկումն է, որից հետո մոտ 40 աշխատանքային օրից կկայանա 2-րդ հանրային քննարկումը:

Գ. Ավագյանն ասաց, որ շենքը կառուցվելու է նախկինում լքված տուֆերի հանքավայրերի տարածքում, որտեղ այժմ մեծ քանակությամբ քարի թափոններ կան: Բժշկական կենտրոնը ունենալու է զբոսայգի, որը կանաչապատվելու է, ոռոգման համակարգով: Կանաչապատ զբոսայգին կլուծի տարածքի բնապահպանական խնդիրները և համայնքի համար կունենա դրական ազդեցություն:

Բացի այդ նախատեսվում է, որ շենքը կունենա իր ֆոտովոլտային կայանը, որը կրկին բնապահպանական մեծ նշանակություն ունի: Նրա հզորությունը 150 կՎտ/ժամ հզորությամբ է, օդափոխությունը՝ գերժամանակակից սարքավորումներով է իրականացվելու:

Դիտողություններ և առաջարկություններ մասնակիցների կողմից չհնչեցին:

 

Նիստը վարող Ա.Ոսկանյանը և ներկաները տվեցին իրենց հավանությունը  նախատեսվող գործունեությանը:

 

Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նիստը վարող Ա. Ոսկանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և փակեց նիստը:

 

Հանրային քննարկումն ավարտվեց 12:30-ին:  

 

 

Հանրային քննարկումը վարող և պատասխանատու՝

Արթիկ համայնքի ղեկավար ՝

                                                                                              _________________ Ա. Ոսկանյան

Արձանագրող՝

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական՝                                      _________________Տ. Չարչյան

 

Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:

Հանրային քննարկման մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:



Կից փաստաթղթեր՝
(5.26 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner