Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արմեն Արտավազդի Խաչատրյանի սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանով: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 7/4 հասցեում գտնվող՝ 08-002-0160-0016 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի տեղազննման՝ փաստացի չափագրման և փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,04349հա /վկայականում ամրագրված 0,040հա մակերեսի փոխարեն/: Կան հողամասի մակերեսի գծային չափերի, երկրաչափական տեսքի և անշարժ գույքի տեղակայման անհամապատասխանություններ գործող էլեկտրոնային քարտեզի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի /N 11387157 տրված 2003 թվականի ապրիլի 27-ի/ միջև: <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման/ N 11387157 տրված 2003 թվականի ապրիլի 27-ի/ վկայականը:
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 7/4 հասցեում գտնվող՝ Արմեն Արտավազդի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0160-0016 կադաստրային ծածկագրով հողամասի և ամրակայված շենք-շինությունների գլխավոր հատակագիծը համաձայն համապատասխան որակավորման վկայական ունեցող անձի կողմից կից ներկայացված և սահմանված կարգով հաստատված հողամասի ուղղման հատակագծի:
2.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է իրավունքի պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Արտավազդի Խաչատրյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: