Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 233
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 617-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 ապրիլի 2024 թվականի N 617-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԻՆԱՍԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ,ՔԱՋԻԿ ՀՐԱՆՏԻ ԻՍՊԻՐՅԱՆԻ,ԱԼԼԱ ՔԱՋԻԿԻ ԻՍՊԻՐՅԱՆԻ,ԱԼԻՍԱ ՔԱՋԻԿԻ ԻՍՊԻՐՅԱՆԻ ԵՎ ՀՐԱՆՏ ՔԱՋԻԿԻ ԻՍՊԻՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Հրանտ Քաջիկի Իսպիրյանի 2024 թվականի փետրվարի 7-ի թիվ 842 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող 08-067-0005- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,158084 հա, որը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշմամբ հատկացված հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը,և Քաջիկ Հրանտի Իսպիրյանին, Հայկանուշ Մինասի Գալստյանին, Ալլա Քաջիկի Իսպիրյանին,Ալիսա Քաջիկի Իսպիրյանին և Հրանտ Քաջիկի Իսպիրյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով և 22.1-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 28-ի հաշվառման(չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը(ծածկագիր՝ 20234YHCF8)

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող, Քաջիկ Հրանտի Իսպիրյանին(ծնված 1963 թվականի հունիսի 1-ին), Հայկանուշ Մինասի Գալստյանին(ծնված 1962 թվականի մայիսի 11-ին), Ալլա Քաջիկի Իսպիրյանին(ծնված 1986 թվականի հոկտեմբերի 7-ին),Ալիսա Քաջիկի Իսպիրյանին(ծնված 1988 թվականի մայիսի 9-ին) և Հրանտ Քաջիկի Իսպիրյանին (ծնված 1989 թվականի օգոստոսի 21-ին) պատկանող անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 6-րդ փողոց 2-րդ փակուղի 1 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 6-րդ փողոց 2-րդ փակուղի 1 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Քաջիկ Հրանտի Իսպիրյանի, Հայկանուշ Մինասի Գալստյանի,Ալլա Քաջիկի Իսպիրյանի,Ալիսա Քաջիկի Իսպիրյանի և Հրանտ Քաջիկի Իսպիրյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,158084 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,158084 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

3. Հողատարածքում ինքնակամ կառուցված 40.45քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 60,08քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 22,97քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական:

Շ4.Ընդունել ի գիտություն, որ

1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

5.Սահմանել, որ սեփականատերը

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 64764(վաթսունչորս հազար յոթ հարյուր վաթսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

6.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Քաջիկ Հրանտի Իսպիրյանին, Հայկանուշ Մինասի Գալստյանին, Ալլա Քաջիկի Իսպիրյանին,Ալիսա Քաջիկի Իսպիրյանին և Հրանտ Քաջիկի Իսպիրյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner