Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 34
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

14 մարտի 2023 թվականի N 34

«ԳՈՌ 2023» ՍՊ ընկերության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի Հարավային տարածքում ընդերքի օգտագործման համար անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային 1-ին քննարկում

 Հանրային քննարկումը սկսվեց ժամը 12:00-ին:

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման և ՏՏ բաժնի պետ Ա. Թադևոսյանը, Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տ. Չարչյանը,  Պեմզաշեն գյուղի վարչական ղեկավար Ա. Վարդանյանը, «ԳՈՌ 2023» ՍՊԸ ընկերության տնօրեն Ա. Խիմոյանը, Պեմզաշեն գյուղի բնակիչներ: 

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Քարտուղարության, անձնակազմի կառավարման և ՏՏ բաժնի պետ Ա. Թադևոսյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը, այն է՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. <Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին> N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ այսօր, 2023 թվականի մարտի 14-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայքի Պեմաշեն գյուղի վարչական շենքում տեղի են ունենում հանրային լսումներ: Մեր օրակարգում՝  «ԳՈՌ 2023» ՍՊ ընկերության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի Հարավային տարածքում կատարվելիք ընդերքի օգտագործման համար անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային 1-ին քննարկումն է: Նա խնդրեց ներկաներին բարձրացնել իրենց հուզող հարցերը ընկերության ներկայացուցչին: Այնուհետև խոսքը փոխանցեց ընկերության ներկայացուցիչ Ա. Խիմոյանին, որպեսզի ինքն անձամբ ներկայացնի տարածքում նախատեսվող աշխատանքների ընթացքը:

 

Ելույթ ունեցան

         «ԳՈՌ 2023» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Խիմոյանը: Նա ներկայացրեց, որ իր ընկերությունը Պեմզաշենի վարչական տարածքում ցանկանում է սկսել տուֆ քարի արդյունահանություն: Հանքավայրի բացմամբ Պեմզաշենում կստեղծվեն նոր աշխատատեղեր: 2022 թվականին ապագա հանքատարածքում  իրականացված զննումների արդյունքում պարզ է դարձել, որ այստեղ կան բավարար քանակությամբ տուֆ քարի պաշարներ: Ինչ վերաբերվում է բարերարությանը, ապա իմ համայնքի համար ինչ պահանջվում է, ես պատրաստակամ եմ կատարելու, մասնավորապես՝ անապահով ընտանիքներին կտրամադրվի սոցիալական աջակցություն, Պեմզաշեն գյուղում իրականացվող ցանկացած միջոցառման պատրաստակամ ենք մասնակցելու: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ հանքի շահագործմամբ կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչի շնորհիվ կլուծվեն մի քանի ընտանիքների սոցիալական խնդիրները:

 

Հնչեցին հարցեր

Համայնքի բնակչուհի Ա. Սարգսյանը հարցրեց՝ շահագործման ենթակա որքա՞ն տարածք է ցանկանում վարձակալել ընկերությունը:

 

Ընկերության տնօրենը պատասխանեց՝ մոտ 10 հա տարածքի մասին է խոսքը: Տարածքը համայնքապատկան է,  գտնվում է գյուղից բավականաչափ հեռավորության վրա, 2 կմ-ից ավել հեռավորության վրա: Փոշին, ձայնը և այլ գործոններ գյուղի բնականոն ընթացքի վրա ոչ մի բացասական ազդեցություն չեն ունենա:

 

Տ. Չարչյանը հարցրեց՝ մոտավոր հաշվարկով քա՞նի աշխատատեղ է նախատեսվում ստեղծվել:

Ա. Խիմոյանն ասաց՝ մոտ քսան – քսանհինգ աշխատատեղ, բացի այդ աշխատելու է ծանր տեխնիկա՝ իր պատասխանատու աշխատակիցներով: Տարեցտարի այդ թիվը կշատանա:

Նիստը վարող Ա. Թադևոսյանը հարցրեց՝ կանաչապատման ինչ աշխատանքներ եք նախատեսում իրականացնել:

Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենք ծառատունկ կանեն, որոշակի տարածքներ կկանաչապատվի, իսկ շահագործումից հետո մեր ընկերությունը սևահողը կլցնի իր տեղը և կդարձնի պիտանի հող: Դուրս բերված հողը կկուտակենք հանքի չօգտագործվող մասում, իսկ քարը արդյունահանելուց հետո կհարթեցնենք, կանենք ռեկուլտիվացիա:

Ա. Թադևոսյանը հարցրեց՝ տարածքը կեղտոտ է, դուք սանմաքրում, աղբից մաքրում կիրականացնե՞ք:

Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ տարածքը  Պեմզաշեն գյուղի աղբավայրից գտնվում է 400-500 մ հեռավորության վրա:  Ցանկություն կա փակել աղբավայրը, դարձնել կանաչ  միջավայր: Աղբավայրի տարածքը նախկինում շահագործված, լքված հանքավայր է եղել, որպես բարերարություն, <<ԳՈՌ 2023>> ՍՊԸ-ն կկազմակերպի այդ աղբավայրի լիկվիդացումը:

Հ. Մարտիրոսյանն ասաց, որ իրենց համար, որպես գյուղի բնակիչ, կարևորն այն է, որ կստեղծվի աշխատատեղ, ռեկուլտիվացիայից հետո էլ նոր արոտի տեղեր կբացվի:

Ա. Խիմոյանն ասաց, որ ինքը, որպես ինժեներ-տեխնիկ, իր մասնագիտությանը մոտ է ռեկուլտիվացիոն գործընթացը, և առանց դժվարության կկազմակերպի դա:

Համայնքի բնակիչ Ռ. Առաքելյանը հարցրեց՝ ինչ կարժենա քարը:

Ընկերության տնօրենն ասաց, որ դա կորոշվի հանքարդյունահանումը կազմակերպելուց հետո:

 

 

 

Նիստը վարող Ա.Թադևոսյանը և ներկաները տվեցին իրենց դրական դիրքորոշումը «ԳՈՌ 2023» ՍՊ ընկերության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի Հարավային տարածքում ընդերքի օգտագործման համար անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ:

 

Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նիստը վարող Ա. Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և փակեց նիստը:

 

Հանրային քննարկումն ավարտվեց 12:15-ին:  

 

  

 

 

 

Հանրային քննարկումը  վարեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝

                                                                      ____________________ Ա. Թադևոսյան

 

Արձանագրեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական՝        __________________________Տ. Չարչյան

 

 

<<ԳՈՌ 2023>> ՍՊԸ-ի տնօրեն ՝                 __________________________Ա. Խիմոյան

 

Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:

 

Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:



Կից փաստաթղթեր՝
(3.76 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner