Հանրային քննարկումը սկսվեց ժամը 14:00-ին:
Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մակեյանը, Արթիկի համայնքապետարանի ոլորտային ներկայացուցիչներ, <<ՌՏՊ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Տ. Պետրոսյանը, ինժեներ-երկրաբան Մանվել Հարությունյանը, Արթիկի համայնքապետարանի համապատսախան բաժինների աշխատակիցներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:
Հանրային քննարկումը վարում էր՝
Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը. <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023 թ. նոյեմբերի 15-ին Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի է ունենում <<ՌՊՏ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի Տուֆաձորի տեղամասում 08-111-0104-0097 կադաստրային ծածկագրով 6.76287 հա մակերեսով տարածքների 2023-2025 թվականներին կայանալիք երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 1-ին փուլը:
Նա խոսքի իրավունքը փոխանցեց ինժեներ-երկրաբան Մ. Հարությունյանին, ով հանգամանալից զեկուցեց ընկերության նպատակները, նախնական գնահատման հայտի էությունը: Նա ներկայացրեց, որ օրենքով սահմանված կարգով համայնքը կազմակերպել է հանրային քննարկումներ:
ÐÐ ÞÇñ³ÏÇ Ù³ñ½Ç ²ñÃÇÏÇ ïáõý»ñÇ Ñ³Ýù³í³ÛñÇ <<Տուֆաձորի>> ï»Õ³Ù³ëáõÙ հ»ï³Ëáõ½³Ï³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñÁ ݳ˳ï»ëÝíáõÙ »Ý Çñ³Ï³Ý³óÝ»É՝ ѳßíÇ ³éÝ»Éáí Áݹ»ñùÇ ¨ ßñç³Ï³ ÙÇç³í³ÛñÇ å³Ñå³ÝáõÃÛ³Ý Ù³ëÇÝ ÐÐ ûñ»Ýë¹ñáõÃÛ³Ý å³Ñ³ÝçÝ»ñÁ: Այս տարածքում երբևէ նմանատիպ աշխատանքներ չեն իրականացվել, <<ՌՏՊ>> ընկերությունն այդ աշխատանքները նախատեսում է իրականացնել առաջին անգամ: Նախնական գնահատման հայտի կազմման համար ընկերությունը կատարել է տեղանքի տոպոգրաֆիական հանույթ 1:1000 մասշտաբի, որպեսզի ճիշտ որոշեն տարածքի կոորդինատները: ԵñÏñ³բ³Ý³Ñ»ï³Ëáõ½³Ï³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñÇ Çñ³Ï³Ý³óÙ³Ý ³ß˳ï³Ýù³ÛÇÝ ծñ³·ÇñÁ ϳ½Ùí»É ¿ §ՌՏՊ¦ êäÀ-Ç Ý³Ë³Ó»éÝáõÃÛ³Ùբ ¨ ýÇݳÝë³Ï³Ý ÙÇçáóÝ»ñÇ Ñ³ßíÇÝ, ïáõý»ñÇ áõëáõÙݳëÇñÙ³Ý ¨ ·Ý³Ñ³ïÙ³Ý Ýå³ï³Ïáí, áñå»ë áõÕղաձիգ հորատանցքերի հորատման միջոցով, կկատարվի ÑáõÙùի նմուշառման աշխատանքներ, կուղարկվի լիցենզավորված լաբորատորիա, որտեղից էլ ընկերությունը կստանա նմուշի ֆիզիկոմեխանիկական հատկությունները, ինչպես նաև քիմիական և միներոլոգիական ուսումնասիրություններ: Դրական արդյունքներ ունենալուց հետո ընկերությունը կկատարի հաշվետվություն՝ իր տեխնիկոտեսական հիմնավորումով և կներկայացվի ՏԵԿ նախարարության համապատասխան ստորաբաժանում, այստեղ փորձաքննությունից հետո կկատարվի պաշարների հաստատում:
Բացի հորատման և նմուշառման աշխատանքներից, ըստ օրենքի, 150 մ խորանարդ փորձնական բացհանքի հանույթ է նախատեսվում թարմ ապարներից, այս գործողության նպատակն է հասկանալ, թե այդ ծավալի հումքից տուֆ քանի հատքար որքան կստանա ընկերությունը: Այս փուլից հետո որոշվում է տվյալ լեռնային զանգվածից տուֆի հանքարի արդյունահանման ելքը: Բացի այս աշխատանքներից, նախատեսվում է նաև հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ. հիմնական նպատակն այն է՝ արդյոք տարածքում կան ստորգետնյա գրունտային ջրեր, որը կարևոր է նաև սողանքային փլուզումների կանխարգելման համար: Ըստ տրամաբանության, այս տեղամասում տուֆի հաստությունն այնքան էլ մեծ չէ և գրունտային ջրերին չի հասնելու, այնուամենայնիվ, այդ դիտարկումները արվելու են:
Կատարվելու են նաև ռադիոմեդրիական չափագրումներ ռադիոմեդրիական չափիչ գործիքի օգնությամբ, որոշելու համար, թե տվյալ ապարն ինչ ճառագայթահիգիենիկ հատկություն ունի: Եթե հրաբխային տուֆերի մեջ լինի ռադիոճառագայթների բարձր պարունակություն, ապա ընկերության կողմից կփաստվի, որ տվյալ հումքաքարը պիտանի չէ շենքերի և շինությունների կառուցման համար:
Վերջնական հաշվետվության կազմման աշխատանքներից հետո այս ամենը հիմնավորվում է տեխնիկատնտեսական հիմնավորումներով: Հաշվի են առնվում նաև սահմանված կարքով պետության բյուջե մուծվելիք գումարները, այս ամենից հետո էլ հաշվվում է ընկերության շահույթները:
Երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխարգելիչ բնապահպանական միջոցառումներին: Երկրաբան–ինժեները ներկայացրեց, որ ամենամեծ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա տուֆ քարի արդյունահանման ընթացքում՝ փոշու արտանետումներն են, որը կարելի է կանխարգելել ջրցան մեքենայի օգնությամբ՝ օրական մի քանի անգամ այդ միջոցառումը կազմակերպելով: Ընկերությունը կկազմակերպի օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները և բարեխիղճ մոտեցում կդրսևորի ընդերքի և շրջակա միջավայրի նկատմամբ, որպեսզի ունենա ճիշտ և արդյունավետ շահագործում: Նա ասաց, որ ակնկալվում է տուֆի հումքից 40% տուֆի արդյունահանում, իսկ մնացյալ 60% լետնային զանգված է, որը հաշվարկվելու է որպես ավազի և շիբինի հումք, որով կլուծվի թափոնների օգտագործման խնդիրը:
Նա անդրադարձավ նաև ռեկուլտիվացիոն աշխատանքներին՝ ներկայացնելով օրենսդրական կարգավորումները, կառավարության և համայնքի աչալուրջ մոտեցումները ռեկուլտիվացիոն աշխատանքներին: Նա ասաց, որ համայնքի դերն այս հարցում մեծ է, ընդհուպ մինչև լիցենզիայի կասեցման կարող է հասնել համայնքը՝ լիազոր մարմնին հիմնավորած ներկայացնելով անբարեխիղճ շահագործողների կոպիտ բացթողումներն ու թերությունները: Իսկ ռեկուլտիվացիոն գումարները կհաշվարկվեն մինչև ՇՄԱԳ հաշվետվության ներկայացնելը:
Մ. Հարությունյանը նաև խոսեց համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ընկերության պարտավորությունների մասին: Տնտեսվարող-համայնք հարաբերությունը պետք է համահունչ լինեն:
Հնչեցին հարցեր
1. Համայնքի բնակիչ Տ. Չարչյանը հարցրեց, որ եթե տուֆերի հանքավայրի շահագործման ընթացքում ակներև են շրջակա միջավայրի վրա ազդեցության բացասական կողմերը, ապա ինչ բնապահպանական ռիսկեր կան երկրաբանահետախուզական աշխատանքներ ընթացքում:
Ինժեներ-երկրաբանն ասաց, որ հետախուզումը կատարվելու է հորատանցքերի հորատման միջոցով՝ ամենաշատը 127 մմ դիամետրով, այս ընթացքում բացասական հետևանքներ շրջակա միջավայրի վրա չեն կարող լինել, չեն օգտագործվելու ռեագենտներ, 150 մ խորանարդ փորձնական բացհանքի ժամանակ աշխատելու է քարհատ մեքենա, որից աննշան, չնչին քանակությամբ փոշու արտանետումներ են լինելու:
2. Համայնքի բանակիչ Տ. Չարչյանը հարցրեց, բուսածածկ է արդյոք տարածքը, առկա են սևահողեր, թե լերկ տարածք է:
Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ հանքատարածքը զուրկ է հողաբուսածածկից, այն ամբողջությամբ քար է:
3. Նիստը վարող Վ. Մակեյանն ասաց, որ վերոնշյալ տարածքի նպատակային նշանակությունն այս պահին արոտավայր է, պաշարների հաստատումից և լիցենզիա ստանալուց հետո հողի նպատակային նշանակությունը կփոխվի:
4. Նա հարցրեց, թե ինչքան ժամանակ կտևի մինչ լիցենզիա ստանալը:
<<ՌՏՊ>> ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ մոտ 3 տարի է պետք այս գործընթացներն ավարտելու համար: Երկրաբանահետախուզական աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ լիցենզիայի գործընթացը՝ մոտ մեկ տարի:
Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նիստը վարող Վ. Մակեյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և փակեց նիստը:
Հանրային քննարկումն ավարտվեց 14:24-ին: Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:
Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը: