Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 46
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

28 դեկտեմբերի 2023 թվականի N 46

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Գորոյան և գործընկերներ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող տուֆերի հանքավայրերի օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների և ընդերքի օգտագործման ժամկետների վերաբերյալ հանրային քննարկումների 1-ին փուլի

 

 

«Գորոյան և գործընկերներ» ՍՊընկերությանկողմից ՀՀՇիրակիմարզիԱրթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում գտնվողտուֆերիհանքավայրերիօգտակարհանածոներիարդյունահանման աշխատանքների և ընդերքի օգտագործման ժամկետների վերաբերյալ  

հանրային քննարկումների 1-ինփուլի

 

 Հանրային քննարկումը սկսվեց ժամը 15:00-ին:

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տ. Չարչյանը,  Արթիկի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա. Պասկևիչյանը, համայնքապետարանի բաժինների պետեր, «Գորոյան և գործընկերներ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ, Պեմզաշեն գյուղի բնակիչներ, Արթիկ համայնքի բնակիչներ: 

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը, այն է՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝  2023 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15։00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայքի ղեկավարի նստավայրում  տեղի են ունենում «Գորոյան և գործընկերներ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող տուֆերի հանքավայրերի օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների և ընդերքի օգտագործման ժամկետների վերաբերյալ  հանրային քննարկումների 1-ին փուլը: Նա խնդրեց ներկաներին ընկերության ներկայացուցչին հղել իրենց հուզող հարցերը: Այնուհետև խոսքը փոխանցեց ընկերության ներկայացուցչին բարձրացնել իրենց հուզող հարցերը Վ. Ալոյանին, որպեսզի ինքն անձամբ ներկայացնի տարածքում նախատեսվող աշխատանքների ընթացքը:

 

Ելույթ ունեցան

         «Գորոյան և գործընկերներ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Վ. Ալոյանը: Նա ներկայացրեց, որ իր ընկերությունը Պեմզաշենի վարչական տարածքում ցանկանում է ընդլայնել տուֆ քարի արդյունահանությունը: Արթիկի համայնքապետարանից հայցվում է մոտ 5 հա տարածք, որպեսզի ընդլայնվի հանքարդյունահանությունը: Դրանով խթանում ենք նոր աշխատատեղերի բացմանը: Նա ներկայացրեց, որ իրենց ընկերությունը բարեխղճորեն է օգտագործում ընդերքը, իսկ աշխատակիցներին վճարում է ամենաբարձր աշխատավարձը՝ համեմատ տարածաշրջանի մյուս հանքերի: Հանքարդյունահանման ընթացքում տուֆ քարի արդյունահանման ծավալները փոքրացել են, այդ իսկ պատճառով մեր ընկերությունը հայցում է համայնքին տրամադրել մոտ  5 հեկտար տարածք՝ հանքարդյունահանությունը շարունակելու նպատակով: Բնակիչների համար շար լավ պայմաններ են ստեղծված աշխատանքի համար, բարձր վարձատրվող աշխատանք ենք առաջարկում մեր աշխատակիցներին:    Հանքավայրի ընդլայնմամբ  Պեմզաշենում կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչի շնորհիվ կլուծվեն մի քանի ընտանիքի սոցիալական խնդիրները:

  Հանքում պահպանված են բոլոր անվտանգության կանոնները, երթևեկության կանոնները, բոլոր նշանները՝ երթևեկույունը կանոնավոր կազմակերպելու համար, աշխատանքը կանոնակարգված, կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտը դրական է, բոլորը սիրով գալիս են աշխատանքի, բոլորը բավարարված են իրենց աշխատավարձով:

 

 

Հնչեցին հարցեր

1.     Արթիկ համայնքի ղեկավարի օգնականը հարցրեց՝ որքան է հանքավայրի  հեռավորությունը բնակավայրից, արդյոք պահպանված է սանիտարական գոտին:

 

Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ հայցվող տարածքը չի խոչընդոտում համայնքի բնականոն կյանքին և գտնվում է բնակավայրից բավականաչափ հեռավորության վրա:

 

2.    Համայնքի ղեկավարի օգնական Տ. Չարչյանը հարցրեց՝ կան արդյոք տարածքում ջրային ռեսուրսներ, ստորգետնյա ջրեր, հեղեղատարներ:

Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ այդպիսի ռեսուրսներ տարածքում առկա չեն: Այդ տարածքը փակ տարածք է, անգամ ճանապարհներ տարածքի միջով չեն անցնում:

3.    Նիստը վարող Վ. Մակեյանը հարցրեց՝ իրականացրել է ընկերությունն արդյոք Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում նման գործունեություն:

 

Այո, ընկերությունը նախկինում իրականացրել է գործունեություն, հայցվող տարածքը հենց գործունեության ընդլայնման համար է:

 

4.     Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ  Ա. Գրիգորյանը հարցրեց՝ ընկերության  լեռհատկացումը քանի հեկտարի վրա է եղել, շահագործվող տարածքը ինչքան է եղել: Հարցը նրանում է, թե ինչու պիտի համայնքը նորից ընդլայնում տա: Կա արդյոք հիմնավորում, որ Ձեր պաշարները վերջացել են, կամ գուցե Ջեզ հատկացվել է 5 հա և նորից ցանկանում եք մոտ 5 հա էլ վերցնել, դրա հիմնավորումը որն է:

 

Վ. Ալոյանն ասաց, որ հանքը ընդլայնման տեղ չունի, այն աստիճանաբար ներքև է իջնում, տարածքը փոքրանում է, ընդլայնումը պետք է, որ տարածքում հանքի պաշարները օգտագործվեն, մեքենաներն այս վիճակով հանք չեն կարող մտնել, հանքարդյունահանությունը շատ է դժվարանում, քանի որ արդեն 10 տարի է, ինչ հանքը շահագործվում է:

 

 

Նիստը վարող Վ. Մակեյանը  և ներկաները տվեցին իրենց դրական դիրքորոշումը «Գորոյան և գործընկերներ» ՍՊ ընկերության մտադրություններին՝  ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող տուֆերի հանքավայրերի օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների և ընդերքի օգտագործման ժամկետների վերաբերյալ:  

 

Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նիստը վարող Վ. Մակեյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և փակեց նիստը:

 Հանրային քննարկումն ավարտվեց 15:16-ին:  

Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:

 

Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:



Կից փաստաթղթեր՝
(3.87 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner