Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով, հիմք ընդունելով Սուրեն Ռազմիկի Մարտիրոսյանի 2024 թվականի ապրիլի 11-ի թիվ 2026 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Վարդաքար գյուղում Ռազմիկ Կարապետի Մարտիրոսյանին (ծնված՝ 1937 թվականի մարտի 18-ին) պատկանող, 2003 թվականի նոյեմբերի 3-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1389787 վկայականով փաստագրված, 08-110-0006-0001 կադաստրային ծածկագրով, 0,430հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Վարդաքար 11-րդ փողոց 12/1 բնակելի տուն հասցեն: