Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 207
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 49
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

29 փետրվարի 2024 թվականի N 49

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի կողմից նախաձեռնած Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի հանրային քննարկման

 

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 14:00-ին:

 

Ներկա էին՝

Արթիկ համայնքի ղեկավար Ա.  Ոսկանյանը, համայնքի ղեկավարի  տեղակալներ Ա. Հարությունյանը,  Վ. Մակեյանը, Ա. Աջամօղլյանը,  Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա.Սուքիասյանը, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Է. Յայլոյանը,  համայնքի ղեկավարի օգնական  Ս. Պետոյանը,  ավագանու անդամներ,   աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, համայնքի վարչական ղեկավարներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

Ընթացք.

Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկումների օրակարգը, խնդրեց հանրային քննարկումների ներկաներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, հնչեցնել  հարցեր և առաջարկություններ բյուջեի կատարողականի նախագծի վերաբերյալ, ապա խոսքը փոխանցեց Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Է. Յայլոյանին, ով  ներկայացրեց Արթիկ  համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն  ընդհանուր գծերով և հիմնական ցուցանիշներով: Նա իր ելույթում ասաց, որ  Արթիկ համայնքի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 3,227, 613.5  հազար դրամ, ծրագրված (ճշտված) 3,475,041.1 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 92.9%։ Ընդ որում` Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 2,629,495.0 հազար դրամ եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 2,646,816.1  հազար դրամ՝ ապահովելով 100.7% կատարողական:

Արթիկ համայնքի 2023 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 901,933.7 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 918,774.8 հազար դրամ կամ 101.9%, որն ավելի է 2022 թվականի համապատասխան ցուցանիշից 408,563.6 հազար դրամով։

Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 3,003,236.3 հազար դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 80.7%-ը։ Ծրագրված ցուցանիշների նկատմամբ թերֆինանսավորումները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով:

Ստորև ներկայացվում է Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի փաստացի եկամուտների և ծախսերի առավել մանրամասն քանակական և համեմատական վերլուծությունը։ 

Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի փաստացի եկամուտների 11.8 %-ը ձևավորվել է հարկային եկամուտների և տուրքերի հաշվին, որից 3.2 %-ը` գույքային հարկեր անշարժ գույքից, 7.6%-ը` գույքային հարկեր այլ գույքից, 0.6%-ը` տեղական տուրքերից, 0.3%-ը` համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերից։ Հաշվետու ժամանակահատվածում փաստացի եկամուտների 71.3%-ը ձևավորվել է պաշտոնական դրամաշնորհների հաշվին, 16.6%-ը՝ այլ եկամուտների հաշվին, որից  1.5%-ը` գույքի վարձակալության դիմաց եկամուտներից, 0.1%-ը` համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից, 4.5%-ը` վարչական գանձումներից,0.01%-ը՝ մուտքեր տույժերից և տուգանքներից, 0.01%-ը` այլ եկամուտներից՝ համայնքի գույքին պատճառած վնասների փոխհատուցումից մուտքեր, օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջե մոտքագրման ենթակա այլ եկամուտներ։ 

Հարկեր և տուրքերի մասով՝

Տեղական տուրքերի գծով փաստացի հավաքագրվել է 19,953.3 հազար դրամ` ծրագրված 17,007.3 հազար դրամի դիմաց կամ 117.3 %, որն ավելի է 2022 թվականի համապատասխան ցուցանիշից 1,489.2 հազար դրամով: Տեղական տուրքերի կազմում համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար մուտքերը կազմել է 525.0 հազար դրամ՝ ծրագրված 45.0 հազար դրամի նկատմամբ: Տեղական տուրքերի կազմում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մուտքերը կազմել է 3,102.5 հազար դրամ՝ ծրագրված 3,100.0 հազար դրամի նկատմամբ կամ 100.0%: Ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 8,575.3 հազար դրամ՝ ծրագրված 8,207.3 հազար դրամի նկատմամբ կամ 104.5%: Համայնքի վարչական տարածքում, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 4,033.0 հազար դրամ՝ ծրագրված 2,900.0 հազար դրամի նկատմամբ կամ 139.1%: Համայնքի վարչական տարածքում, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում գտնվող  խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 270.0 հազար դրամ՝ ծրագրված 300.0 հազար դրամի նկատմամբ կամ 90.0%: Համայնքի վարչական տարածքում  հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 470.5 հազար դրամ՝ ծրագրված 532.0 հազար դրամի նկատմամբ կամ 88.4%: Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 130.5 հազար դրամ՝ ծրագրված 350.0 հազար դրամի նկատմամբ կամ 37.3%: Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 400.0 հազար դրամ՝ ծրագրված 400.0 հազար դրամի նկատմամբ կամ 100%:

Թեև տեղական տուրքերի որոշ տեսակների մասով առկա են ծրագրված ցուցանիշների թերակատարումներ և գերակատարումներ, սակայն պետք է հաշվի առնել, որ ցուցանիշները ծրագրվում են կանխատեսելիության սկզբունքով, իսկ գանձումն իրականացվում է հաշվետու տարում փաստացի հաշվառման տվյալներով, որն իր հերթին իրականացվել է ամբողջությամբ:

Այսպիսով հարկային եկամուտների և տուրքերի մասով 2023 թվականի փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 383,296.5 հազար դրամ` ծրագրված (ճշտված) 368,819.1 հազար դրամի նկատմամբ կամ 103.9%, որն ավելի է 2022 թվականի համապատասխան ցուցանիշից 29,282.0 հազար դրամով:

Այդ թվում`

- գույքային հարկեր անշարժ գույքի գծով փաստացի կատարողական ցուցանիշները կազմել են 104,179.3 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 97,508.3 հազար դրամի նկատմամբ կամ կատարողականը կազմել է 106.8%, որը 2022 թվականի փաստացի ցուցանիշից ավել է 3,875.3 հազար դրամով, 

- Փոխադրամիջոցների գույքահարկի մասով մուտքերը կազմել են 248,350.4 հազար դրամ, նախատեսված 247,303.5 հազար դրամի դիմաց, կատարողականը կազմել է 100.4%, որը 2022 թվականի փաստացի ցուցանիշից ավել է 24,056.3 հազար դրամով, 

- տեղական տուրքերի գծով փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 19,953.3 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 17,007.3 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 117.3%, որը 2022 թվականի փաստացի ցուցանիշից ավել է 1,489.2 հազար դրամով,

- պետական տուրքերի գծով փաստացի հավաքագրվել է 10,813.5 հազար դրամ` ծրագրված 7,000.0 հազար դրամի դիմաց կամ 154.5%, որը 2022 թվականի փաստացի ցուցանիշից պակաս է 138.8 հազար դրամով,  որից

·                     քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝  3568.7 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 3,000.0 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 119.0%, 

·                     նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 7,244.8 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 4,000.0 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 181.1%, 

·                     Պաշտոնական դրամաշնորհների մասով՝

Պաշտոնական դրամաշնորհների մասով մուտքերը կազմել են 2,304,188.7 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 2,569,109.4 հազար դրամի նկատմամբ, կամ կատարվել է 89.7%-ը, որից ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների և այլ դոտացիաների գծով փաստացի մուտքերը կազմել են 1,724043.3 հազար դրամ,այլ դոտացիաներից մուտքերը՝ 10,671.6 հազար դրամ, պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներից (սուբվենցիաներ) մուտքերը կազմել են 580,625.5 հազար դրամ։

 

Այլ եկամուտների մասով՝

Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեով այլ եկամուտների գծով նախատեսված էր 537,112.6 հազար դրամի մուտքեր, որի դիմաց փաստացի հավաքագրվել է 540,128.3 հազար դրամ, որից.

- գույքի (այդ թվում հողերի) վարձակալությունից եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 49,951.3 հազար դրամ, ծրագրված 55,031.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 90.8%,

-  Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների գծով փաստացի մուտքերը կազմել են 3,998.0 հազ. դրամ կամ կատարողականը կազմել է 100%,

- օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարների գծով փաստացի կատարողականը կազմել է  329.4 հազար դրամ,

- տեղական վճարների գծով փաստացի եկամուտները կազմել են145,279.1 հազար դրամ, նախատեսված 137,965.0 հազար դրամի նկատմամբ կամ նախատեսվածի 105.3%-ը: Աղբահանության վճարների մասով մուտքերը կազմել են 36,559.0 հազար դրամ, ծրագրված 36,100.0 հազ. դրամի դիմաց կամ նախատեսվածի 102.3 %-ը:

- վարչական իրավախախտումներից փաստացի մուտքերը կազմել են 200.0 հազար դրամ, նախատեսված 200.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսվածի 100.0%-ը,

- համայնքի գույքին պատճառված վնասների փոխհատուցումից մուտքերը կազմել են 172.0 հազար դրամ,

- օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտների գծով մուտքերը կազմել են 340,198.6 հազար դրամ:

Ծախսերի մասով՝

Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 3,003,236.3 հազար դրամի ծախսեր, ծրագրված (ճշտված) 3,719,992.4 հազար դրամի դիմաց կամ ծրագրվածի 80.7%-ը։ Փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 93.0%։ Ընդամենը փաստացի ծախսերից 2,353,955.1 հազար դրամն ուղղվել են ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ 938,120.4 հազար դրամը՝ կապիտալ բնույթի զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե)։ Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 19,120.3 հազար դրամ։

Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի փաստացի ծախսերի ծավալներում գերակշիռ են կրթության բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 33.5%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 13.6%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 7.5%, ընդհանուր բնույթի հանրային ծառայություններինը՝ 16.4%, գյուղատնտեսության բնագավառինը՝ 11.5%, ոռոգման բնագավառինը՝ 1.3%, նավթամթերք և բնական գազ բնագավառինը՝ 1.5%, բնակարանային և շինարարություն և կոմունալ ծառայություն բնագավառինը՝ 8.0%, հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառինը՝ 6.2%, սոցիալական պաշտպանություն բնագավառինը՝ 0.5%, պաշտպանություն բնագավառինը՝ 0.1%:

Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերի կատարողականն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի ունի հետևյալ պատկերը.

հազար դրամ

 

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի անվանումը

 

Տարեկան ճշտված բյուջեով նախատեսված

 

Փաստացի ծախս

 

Կատարման %

Աշխատանքի վարձատրություն

439,579.6

434,237.6

98.8%

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման

434,438.7

249,502.2

 

57.4%

 

Սուբսիդիաներ

1,022,720.4

981,449.7

96.0%

Դրամաշնորհներ

27340.0

26268.0

96.1%

Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ

358,718.5

356,503.6

99.4%

Այլ ծախսեր

24,271.5

17,154.8

70.7%

Հիմնական միջոցներ

1,415,923.7

957,240.7

67.6%

Հիմնական միջոցների իրացումից մուտքեր

-1,000.0

-12,722.0

1272.2%

Չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր

-2,000.0

-6,398.3

319.9%

Ընդամենը

3,719,992.4

3,003,236.3

80.7%

 

Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերի կատարողականն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների ունիհետևյալ պատկերը.                                                                                                                                                                      

հազար դրամ

Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժնի անվանումը

Տարեկան (ճշտված) բյուջեով նախատեսված

Փաստացի կատարված

Կատարման %

Ընդհանուր  բնույթի հանրային ծառայություններ

589,710.6

497,818.6

84.4%

Պաշտպանություն

4,000.0

1,707.6

42.7%

Տնտեսական հարաբերություններ

1,002,624.6

825,762.0

82.4%

Շրջակա միջավայրի պաշտպանություն

246,000.0

224,117.3

91.1%

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն

304,251.5

242,378.9

79.7%

Հանգիստ, մշակույթ և կրոն

254,375.4

186,988.8

73.5%

Կրթություն

1,301,030.3

1,008,608.1

77.5%

Սոցիալական պաշպանություն

18,000.0

15,855.0

88.1%

Պահուստային ֆոնդեր

0.0

0.0

 

Ընդամենը

3,719,992.4

3,003,236.3

80.7%

 

Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերի կատարողականի` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների և տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի վերլուծությամբ (բացառությամբ պատվիրակված լիազորությունների)  նախատեսված ցուցանիշներից փաստացի կատարողականների շեղումը պայմանավորված է ծրագրերի գծով առկա տնտեսումներով։

Ստորև ներկայացվում են Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեով կատարված ծախսերի վերլուծությունը և հիմնավորումը՝ ըստ ծախսային ծրագրերի.

1.            Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում /01.1.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 510,020.8 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 467,514.7 հազար դրամ կամ նախատեսվածի 91.7%-ը, որը պակաս է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից 24,754.8 հազար դրամով: Ծրագրի գծով 2023 թվականի խնայողականությունը կազմել է 42506,1 հազար դրամ: Այս ծախսերն իրականացվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրության պահանջները, խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները:

 Նշված  ծրագրով նախատեսված ծախսերում աշխատավարձի գծով փաստացի ծախսերը կազմում են 377350.0 հազ. դրամ նախատեսվածի 377350.0 հազ. դրամի դիմաց կամ 100.0%: Աշխատավարձի գծով ծախսերն իրականացվել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 28-ի 226-Ա որոշմամբ սահմանված հաստիքացուցակի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների պարգևատրման գծով ծախսերը կազմել են 42,698.0 ազար դրամ՝ նախատեսված 48,040.0 հազ. Դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 88,9%:

 Էներգետիկ ծառայությունների գծով ծախսերը կազմել է 8,246.1 հազ. դրամ՝ նախատեսված 10,000.0 հազ. դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 82.5%, որը ներառում է Արթիկի համայնքապետարանի և վարչական կենտրոնների ջեռուցման ծախսերը:

 Կոմունալ ծառայությունները ներառում են վարչական շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որի գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 1,155.1 հազար դրամ նախատեսվածի 1,250.0 հազար դրամի դիմաց:

 Կապի ծառայությունների գծով ծախսերը կազմել են 2,267,6 հազար դրամ՝ նախատեսված 2,490.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 91,1%, որը ներառում է փոստային, քաղաքային հեռախոսակապի, բջջային կապի, ինտերնետային կապի ծառայություններին տրամադրված գումարները:

 Ապահովագրական ծախսերը կազմել են 400.0 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 100.0%, որն ուղղվել է Արթիկի համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված փոխադրամիջոցների պարտադիր ապահովագրական գործընթացն իրականացնելուն:

 Ներքին գործուղումների գծով ծախսը կազմել է 999.8 հազար դրամ՝ նախատեսված 2,000.0 հազար դրամի դիմաց, կատարողականը կազմել է 50.0%:

 Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը կազմել են 225.6 հազար դրամ՝ նախատեսված 7,000.0 հազար դրամի դիմաց, կատարողականը կազմել է 3.2%: Բոլոր ծախսերը հաշվարկվել են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով:

 Վարչական ծառայությունների գծով Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի պատճենահանման ծառայությունների ծախսերը կազմել է 163.3 հազար դրամ՝ նախատեսված 200.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 81.7%:

 Համակարգչային ծառայությունների գծով ծախսերը կազմել են 219.0 հազար դրամ՝ նախատեսված 500.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 43.8%-ով, ինչը ներառում է <<Հայկական ծրագրեր>> համակարգի սպասարկման ծառայությունը:

 Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների գծով նախատեսված 1,000.0 հազար դրամի դիմաց փաստացի ծախսը կազմել է 65.0 հազար դրամ կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 6.5%-ով:

 Տեղեկատվական ծառայությունների գծով ծախսերը կազմել են 128.9 հազար դրամ՝ նախատեսված 300.0 հազար դրամի դիմաց կամ նատեսված ցուցանիշը կատարվել է 43. 0%-ով: Այս ծախսերը ներառում են ամսագրերի, թերթերի ձեռք բերման ծախսերը:

 Ներկայացուցչական ծախսերի գծով փաստացի կատարողականը կազմել է 242.0 հազար դրամ՝ նախատեսված 5,000.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 4.8%-ով, ինչի շրջանակներում ապահովվել է Արթիկի համայնքապետարան ժամանած պատվիրակությունների, ինչպես նաև ավագանու նիստերի ժամանակ կազմակերպված հյուրասիրությունները:

 Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գծով փաստացի կատարողականը կազմել է 100.0 հազար դրամ՝ նախատեսված 250.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 40.0%-ով, ինչի շրջանակներում իրականացվել է պրոֆեսիոնալ տեխնիկայով նկարահանում Արթիկի համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:

 Մասնագիտական ծառայությունների գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 494.2 հազար դրամ՝ նախատեսված 500.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 98.8%-ով, որի շրջանակներում իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայությունները:

 Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 947.5 հազար դրամ՝ նախատեսված 5000.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 19.0%-ով, որի շրջանակներում իրականացվել է Արթիկի համայնքապետարանի շենքի մասնակի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

 Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման գծով փաստացի կատարողականը կազմել է 6,923.0 հազար դրամ՝ նախատեսված 10,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 69.2%: Այս հոդվածով նախատեսված գումարների շրջանակներում իրականացվել են համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների պահպանման և նորոգման,  համակարգչային տեխնիկայի, հակակարկտային կայանների ընթացիկ նորոգումն ու պահպանումը:

 Գրասենյակային նյութեր և հագուստ հոդվածով փաստացի իրականացվել է 2,050.0 հազար դրամի ծախս՝ նախատեսված 5,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարվել է 41%-ով: Նշված հոդվածի շրջանակներում ձեռք են բերվել գրասենյակային նյութեր (թուղթ, գրիչ, արագակար, մատիտ, թղթապանակ ռեգիստր և այլն):

 Տրանսպորտային նյութեր հոդվածով փաստացի իրականացվել է 16,997.1 հազար դրամի ծախս՝ նախատեսված 17,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարվել է 100.0%-ով: Նշված հոդվածի շրջանակներում ձեռք են բերվել սեղմված բնական գազ, ռեգուլյար բենզին և դիզելային վառելիք, ինչը ներառում է համայնքապետարանին սպասարկող փոխադրամիջոցների վառելիքի ծախսերը:

 Կենցաղային և հանրային սննդի նյութերի գծով փաստացի իրականացվել է 2,463.5 հազար դրամի ծախս՝ նախատեսված 3,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարվել է 82.1%-ով: Նշված հոդվածի շրջանակներում ձեռք են բերվել տնտեսական ապրանքներ:

 Հատուկ նպատակային այլ նյութերի գծով փաստացի իրականացվել է 1,804.5 հազար դրամի ծախս՝ նախատեսված 2,500.0 հազար դրամի դիմաց կամ կատարվել է 72.2%-ով: Նշված հոդվածի շրջանակներում ձեռք են բերվել անվանատախտակներ/մեծ և փոքր ցուցանակներ/, հատակի լամինատապատման համար  նյութեր, հատուկ նպատակային նյութեր:

 Պարտադիր վճարների գծով փաստացի կատարողականը կազմել է 310.1 հազար դրամ՝ նախատեսված 400.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում նախատեսվել և իրականացվել է համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված մեքենաների տեխնիկական զննման ծախսերը:

 Տրանսպորտային սարքավորումների գծով փաստացի ծախս չի իրականացվել նախատեսված 1,128.8 հազար դրամի դիմաց:

 Վարչական սարքավորումների գծով փաստացի ծախսը կազմել է 741.7 հազար դրամ՝ նախատեսված 8,512.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 8.7%: Այն ուղղվել է համայնքապետարանի աշխատակազմի համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի ձեռք բերմանը:

 Այլ մեքենաների և սարքավորումների գծով փաստացի ծախսը կազմել է 523.0 հազար դրամ՝ նախատեսված 1,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 52.3%: Ձեռք է բերվել մետաղե ճաղավանդակով դուռ, գազահաշվիչ և կից սարքավորումներ:

 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ /01.3.3/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 9,802.0 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 8,798.0 հազար դրամ կամ նախատեսվածի 89.8%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  1,869.0 հազար դրամով:  

2.            Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/այլ դասերին չպատկանող/ /01.6.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 69,887.8 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 21,325.9 հազար դրամ կամ նախատեսվածի 30.5%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  33,026.9 հազար դրամով: 

3.           Ռազմական պաշտպանություն /02.1.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 4,000.0 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 1,707.6 հազար դրամ կամ նախատեսվածի 42.7%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից 1,047.6 հազար դրամով: 

4.           Գյուղատնտեսություն /04.2.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 349,910.2 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 349,910.2 հազար դրամ կամ նախատեսվածի 100%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  342,151.7 հազար դրամով: 

5.           Ոռոգում /04.2.4/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 70,140.4 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 39,083.8 հազար դրամ կամ նախատեսվածի 55.7%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  29,456.1 հազար դրամով: Նշված գումարի շրջանակներում կատարվել են Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ՝ համայնքի ներդրում 35%: /Ծրագրի արժեքը կազմում է ընդամենը 111658.1 հազ.դրամ, որից 39080.3 հազար դրամ համայնքի բյուջե, 72577.8 հազար դրամ պետական բյուջե, պետական բյուջեից հատկացումը կկատարվի 2024թ-ին:/: 

6.           Նավթամթերք և բնական գազ /04.3.2/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 44,614.5 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 44,138.4 հազար դրամ կամ նախատեսվածի 98.9%-ը: Նշված գումարի շրջանակներում կատարվել են Արթիկ համայնքի մի շարք բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ՝ համայնքի ներդրում 40%: /Ծրագրի արժեքը ընդամենը կազմում է 183,540.5 հազար դրամ, որից 73416.2 հազար դրամը՝ համայնքի բյուջե, 110,124.3 հազար դրամը՝ պետական բյուջեից հատկացում, ընդհանուր ծրագրի և ֆինանսավորված գումարի տարբերության չափով կֆինանսավորվի 2024 թ-ին:/ 

7.            Ճանապարհային տրանսպորտ /04.5.1/  ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 540,959.6 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 411,749.9 հազար դրամ կամ նախատեսվածի 76.1%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  246,238.1 հազար դրամով: Նշված գումարի շրջանակներում կատարվել են Արթիկ քաղաքի մի շարք փողոցների փոսորակների վերանորոգման աշխատանքներ՝ 49650.0 հազար դրամ, ճանապարհային նշանների և գծանշումների սխեմավորման և քարտեզագրման աշխատանքներ՝ 1,080.0 հազար դրամ, ասֆալտապատում և տուֆ քարով սալապատում: 

8.           Աղբահանում /05.1.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 91,000.0 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 71,639.5 հազար դրամ կամ նախատեսվածի 78.7%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  36,714.9 հազար դրամով: 

9.           Շրջակա միջավայրի պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ /05.6.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 155,000.0 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 152,477.8 հազար դրամ կամ նախատեսվածի 98.4%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  101,316.4 հազար դրամով: 

10.         Ջրամատակարարում /06.3.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 28,054.0 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 2,812.0 հազար դրամ կամ նախատեսվածի 10.0%-ը, որը պակաս է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  28,671.9 հազար դրամով: 

11.          Փողոցների լուսավորում /06.4.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 122,775.5 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 88,783.0 հազար դրամ կամ նախատեսվածի 72.3%-ը, որը պակաս է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  97,013.3 հազար դրամով: 

12.          Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /06.6.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 153,422.0 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 150,783.8 հազար դրամ կամ նախատեսվածի 98.3%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  134,154.7 հազար դրամով: 

13.         Հանգստի և սպորտի ծառայություններ /8.1.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 13,800.0 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 13,730.0 հազար դրամ կամ նախատեսվածի 99.5%-ը, 2022 թվականի ընթացքում նշված ծրագրով փաստացի ծախս չի կատարվել: 

14.         Գրադարաններ /8.2.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 41,299.0 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 40,380.7 հազար դրամ կամ նախատեսվածի 97.8%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից 6,610.8 հազար դրամով: 

15.         Մշակույքի տներ, ակումբներ, կենտրոններ /08.2.3/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 175,276.4 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 116,096.4 հազար դրամ կամ նախատեսվածի 66.2%-ը, որը պակաս է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  --13,625.0 հազար դրամով: 

16.         Այլ մշակութային կազմակերպություններ /08.2.4/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 24,000.0 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 16,781.7 հազար դրամ կամ նախատեսվածի 69.9%-ը, որը պակաս է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  2,300.8 հազար դրամով: 

17.          Նախադպրոցական կրթություն /09.1.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 1,027469.9 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 744,952.1 հազար դրամ կամ նախատեսվածի 72.5%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  389,815.8 հազար դրամով: 

18.         Արտադպրոցական կրթություն /09.5.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 265,980.4 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 256,076.0 հազար դրամ կամ նախատեսվածի 96.3%-ը, որը ավել է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  35,788.4 հազար դրամով: 

19.         Կրթություն /այլ դասերին չպատկանող/ /09.8.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 7,580.0 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 7,580.0 հազար դրամ կամ նախատեսվածի 100.0%-ը, որը պակաս է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  12,801.4 հազար դրամով: 

20.        Սոցիալական հատուկ արտոնություններ / այլ դասերին չպատկանող/ /10.7.1/ ծրագրով 2023 թվականի ճշտված բյուջեվ նախատեսվել էր 18,000.0 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 15,855.0 հազար դրամ կամ նախատեսվածի 88.1%-ը, որը պակաս է 2022 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից  820.0 հազար դրամով: 

Առ 31/12/2023թ-ի դրությամբ Արթիկ համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կազմել է 292,864.7 հազ. դրամ, իսկ համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը՝ 2,938.0 հազ. դրամ:

 Այնուհետ նիստը վարողն առաջարկեց սկսել  հարցադրումները: 

Ներկաներ միաձայն նշեցին, որ Արթիկ համայնքի բյուջեի կատարողականի

 նախագիծը համապատասխանում է օրենքի բոլոր պահանջներին:

Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը դրական գնահատեց ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի գործունեությունը, ասաց, որ բյուջեի նման բարձր կատարողականը ամբողջ համայնքի կուռ աշխատանքի արդյունքն է, հույս հայտնեց, որ նմանատիպ բարձր կատարողական կլինի նաև 2024 թվականին: Նա ասաց, որ այսպիսի միասնական աշխատանքի շնորհիվ համայնքը կկարողանա իրականացնել իր զարգացման ծրագիրը և կյանքի կոչել համայնքի համար կենսական կարևոր ծրագրերը: Նա  շնորհակալություն հայտնեց ներկաներին հանրային քննարկմանը մասնակցելու համար և ամփոփելով հանրային քննարկումը և ներկաների դրական արձագանքը՝ տվեց իր դրական եզրակացությունն Արթիկ  համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ:

 Նիստն ավարտվեց ժամը 15:25-ին: 

 Հանրային քննարկման տեսաձայնագրությունը՝ https://youtu.be/nZ_SfPLSP2g     հղումով:  

 

 

 

 



Կից փաստաթղթեր՝
(13.53 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner