18.05.24
️Արթիկ համայնքի Նահապետավան, Նոր Կյանք, Տուֆաշեն և Վարդաքար գյուղերում բացվել են վերանորոգված և կահավորված ռեսուրս-կենտրոններ
|
Արթիկ համայնքի Նահապետավան, Նոր Կյանք, Տուֆաշեն և Վարդաքար գյուղերում բացվել են վերանորոգված և կահավորված ռեսուրս-կենտրոններ։ <<Կանայք հանուն զարգացման>> հասարակական կազմակերպության <<Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում` հանուն կայուն սոցիալական փոփոխությունների>> եռամյա ծրագրի շրջանակում վերանորոգված և կահավորված ռեսուրս-կենտրոնները նախատեսված են գյուղերի ակտիվ երիտասարդական խմբերի համար։ Ծրագիրը միտված է գյուղական բնակավայրերի զարգացմանն ու համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը։ Ընթացիկ ծրագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել կազմակերպության գործունեության աշխարհագրությունը` ներառելով նոր գյուղեր։ Գյուղական ...
Մանրամասն |
|
17.05.24
<<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի դահլիճում տեղի է ունեցել <<Հայկական գեղանկարչություն>> խորագրով մրցույթ
|
Նախօրեին <<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի դահլիճում տեղի է ունեցել <<Հայկական գեղանկարչություն>> խորագրով մրցույթ, որին մասնակցել են Արթիկի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների նկարչական խմբակների սաները: Մրցող թիմերը ներկայացրել են գեղանկարչության ասպարեզի հայ և համաշխարհային հայտնի դեմքերին, նրանց անցած ուղին, ինչպես նաև դրվագներ` արվեստի գլուխգործոցների մասին, որից հետոժյուրին հանձնարարել է բնանկար նկարել: Նկարների ինքնատիպությունը դժվարացրել է մասնագիտական ժյուրիին` նախընտրություն տալ թիմերից որևէ մեկի աշխատանքին:Մրցույթի ավարտին Արթիկ համայնքի ղեկավարի անունից մասնակից թիմերին պատվոգրեր է հանձնել Արթինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար ...
Մանրամասն |
|
17.05.24
<<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի բռնցքամարտիկները ՀՀ պատանիների առաջնությունում գրավել են հաղթական տեղեր
|
🏅🏅Հերթական հաղթանակը 🥊2024 թվականի մայիսի 11-ից 17-ը Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի պատանիների առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել են նաև <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի բռնցքամարտիկները` գրանցելով հաղթանակներ։ 🥇🥇 Մեր սաներից Տիգրան Ալոյանը 75 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը` դառնալով չեմպիոն։ 🥉🥉Դավիթ Գալստյանը 42 կգ քաշային կարգում գրավել է երրորդ տեղը։ Տղաների մարզիչներն են Ռուբեն Առաքելյանը, Նարեկ Մաթևոսյանը և Գոռ Ստեփանյանը։
|
|
16.05.24
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
|
Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։ Բնակիչները համայնքի ղեկավարին են դիմել բնակարանային, աշխատանքային, դրամական աջակցության տրամադրման և անձնական խնդիրներով: Համայնքի ղեկավարը լսել է քաղաքացիներին` վստահեցնելով, որ լիազորությունների շրջանակում կաջակցի նրանց։ Մի շարք հարցերի տեղում պարզաբանումներ են տրվել, որոշ խնդիրների լուծման համար ոլորտային պատասխանատուները ստացել են հանձնարարականներ։
|
|
16.05.24
️ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ընդունել է Մոլդովայի Հանրապետությունից ճանաչողական այցով Արթիկ համայնք ժամանած պատվիրակությանը
|
✅️Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ընդունել է Մոլդովայի Հանրապետությունից ճանաչողական այցով Արթիկ համայնք ժամանած պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև <<Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք>> տարածաշրջանային ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը: Արթիկի համայնքապետարանում կայացել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Արթիկ համայնքի առաջավոր փորձը վերականգնվող էներգետիկայի բագավառում: Համայնքի ղեկավարը ներկայացրել է համայնքի կողմից իրականացված գործողությունները և գրանցված արդյունքները էներգախնայողության և էներգաարդյունավետության բնագավռում: Կարևորելով Արթիկ համայնքի փորձը և գրանցած արդյունքները` պատվիրակության անդամները վստահեցրել են, որ դրանք օրինակելի են լինելու Քաղաքապետերի ...
Մանրամասն |
|
15.05.24
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի հրավեր
|
❗Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2024 թվականի մայիսի 22-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք.Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը:
|
|
15.05.24
Մայիսի 15-ին Արթիկ քաղաքում ծառատունկ է կատարվել
|
🌳Այսօր` մայիսի 15-ին, Արթիկի համայնքապետարանն Արթիկ քաղաքում կատարել է ծառատունկ։ Բաղրամյան փողոցում տնկվել են 52 արծաթափայլ եղևնիներ։ Ծառատունկը կրելու է շարունակական բնույթ։ 🌳Բնակչությանը հորդորում ենք խնամքով վերաբերվել ծառերին, չվնասել` խուսափելու համար օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |