30.04.25
Աշխատանքային խորհրդակցություն Արթիկի համայնքապետարանում` ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ
|
📝 Այսօր Արթիկի համայնքապետարանում համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուներիև Արթիկ համայնքի ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ։Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսի 3-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին և ծառատունկին առնչվող հարցեր, խոսվել է կատարված նախապատրաստական աշխատանքներից։Տնօրենները բարձրացրել են ՀՈԱԿ-ների մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ։ Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը հանձնարարականներ է տվել ոլորտային պատասխանատուներին և ՀՈԱԿ-ների տնօրեններին` հավելելով, որ միմյանց հետ համագործակցեն, աշխատանքներում լինեն հետևողական` ...
Մանրամասն |
|
29.04.25
Պարի միջազգային օրն Արթիկ համայնքում
|
Այսօր Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Պարի միջազգային օրվան։ Միջոցառմանն Արթիկ համայնքի կրթամշակութային ՀՈԱԿ-ների սաները, Արթիկ համայնքում գործող պարային խմբերը հանդես են եկել պարային համարներով և ներկայացրել ազգային մշակույթին բնորոշ տարրեր։
|
|
27.04.25
<<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի սաները Կիպրոսի Լառնակա քաղաքում մասնակցում են բռնցքամարտի միջազգային գավաթի մրցաշարի
|
🎗🏆<<Արթիկի մարզահահամալիր>> ՀՈԱԿ-ի սաներ Փայլակ Պալոյանը, Նարեկ Քերոբյանը, Տիգրան Ալոյանը, Գոռ Ասատրյանը, Դավիթ Գալստյանը, Տարոն Ափոյանը, Վահե Հակոբյանը, Սեյրան Հարոյանը և մարզիչ Ռուբեն Առաքելյանը Հայաստանի բռնցքամարտի թիմի կազմում գտնվում են Կիպրոսի Լառնակա քաղաքում` մասնակցելու բռնցքամարտի միջազգային գավաթի մրցաշարին։Մրցաշարին մասնակցում են 12 երկրների ավելի քան 200 բռնցքամարտիկներ` տղաներ և աղջիկներ։Արթիկի բռնցքամարտիկներն արդեն հաղթանակներ են գրանցել. 🥊 Դավիթ Գալստյանը 3️⃣--0️⃣ հաշվով հաղթել է Շոտլանդիան ներկայացնող մարզիկին,🥊 Նարեկ Քերոբյանը 3️⃣--0️⃣ հաշվով հաղթել է Իսրայելը ներկայացնող մարզիկին։🎗🏅Մեր բռնցքամարտիկներին հաջողություն ենք մաղթում` ցանկանալով վերադարձ հաղթական ...
Մանրամասն |
|
27.04.25
Արթիկի մարզահամալիրի բռնցքամարտիկները փայլուն հաղթանակ են տարել Լառնակայում
|
Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարին Արթիկի բռնցքամարտիկները փայլուն արդյունքներ են գրանցել` գրավելով հաղթական տեղերը. 🥇Փայլակ Պալոյանը 46 կգ քաշային կարգում գրավել է 1-ին տեղը, 🥇Դավիթ Գալստյանը 50 կգ քաշային կարգում գրավել է 1-ին տեղը, 🥇Նարեկ Քերոբյանը 57 կգ քաշային կարգում գրավել է 1-ին տեղը, 🥈🥈Վահե Հակոբյանը` 52 կգ քաշային կարգում, և Տարոն Ափոյանը` 54 կգ քաշային կարգում, գրավել են 2-րդ տեղը։ 🎗🏆Շնորհավորում ենք մեր տղաներին, մարզչական կազմին, <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի տնօրինությանը` փայլուն հաղթանակն ապահովելու և Արթիկ համայնքի անունը բարձր պահելու համար։
|
|
26.04.25
<<ՀՀ քաղաքացու օրն>> Արթիկ համայնքում
|
🇦🇲🇦🇲 ️Ապրիլի 26-ին Արթիկ համայնքի ենթակայության կրթամշակութային ՀՈԱԿ-ներում տեղի են ունեցել <<ՀՀ քաղաքացու օրվան>> նվիրված միջոցառումներ` <<Շենացրու՛ պետությունդ, եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար>> խորագրով։ 2019 թվականի ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած <<Տոների և հիշատակի օրերի մասին>> օրենքում կատարված փոփոխությամբ ապրիլի վերջին օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օր։ 🤝🤝 Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում և Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոցում դասախոսներ Արտակ Հովհաննիսյանը և Անի Քոչարյանը հանդես են եկել օրվան նվիրված բանախոսություններով։Բանախոսություններին մասնակցել ...
Մանրամասն |
|
25.04.25
Ապրիլի 26-ին նշվելու է <<Քաղաքացու օրը>>
|
🔸️Ապրիլի 26-ին Արթիկ համայնքում տեղի են ունենալու <<Քաղաքացու օրվան>> նվիրված <<Շենացրու՛ պետությունդ, եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար>> խորագրով միջոցառումներ։ Միջոցառումների շրջանակում Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան նշակույթի կենտրոնում` ժամը 12:00-ին, և Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոցում` ժամը 15:00-ին, լինելու են հանդիպումներ բանախոսների հետ։ Բանախոսություններից հետո ՀՈԱԿ-ների սաները հանդես են գալու ելույթային համարներով։ <<Քաղաքացու օրվան>> նվիրված միջոցառումներ են անցկացվելու նաև Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը և Արթիկի Միսաք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոնում։
|
|
25.04.25
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն այցելել է <<Հոռոմի ազգագրական թանգարան>>
|
⚱️⚱️Արծաթյա զարդեր ու հայկական աղամաններ, պղնձե ու երկաթե սպասք, զենք ու գյուղատնտեսական գործիքներ, զգեստապահարաններ ու անկողնապարկեր…Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող <<Հոռոմի ազգագրական թանգարանի>> տնօրեն Արմինե Դավթյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին և աշխատակազմի պատասխանատուներին է ներկայացրել 18-20-րդ դարերի հայկական կենցաղի ու մշակույթի վկաների` շուրջ 1200 նմուշների հավաքագրման պատմությունը: Թանգարանի հիմնադիր Նարեկ Դավթյանն էլ պատմել է, որ նմուշների հավաքումը 14-ամյա պատմություն ունի: Սիրողական հավաքածուն իրենց տանն այլևս չէր տեղավորվում, բացի այդ, հավաքածուին ծանոթանալու հնարավորություն ունեին քչերը: Այդ պատճառով որոշել է Հոռոմի կիկլոպյան ամրոցների մնացորդների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |