Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 ապրիլի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 63-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 22-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-22022024-08-0208 որոշումը և Ռաֆիկ Մկրտիչի Կոստանյանի կողմից լիազորված Գառնիկ Մկրտչի կոստանյանի 2024 թվականի հունվարի 8-ի N 50 դիմումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող Ռաֆիկ Մկրտիչի Կոստանյանին,Կարինե Ժորայի Կոստանյանին,Լիլիթ Ռաֆիկի Կոստանյանին,Նինա Ռաֆիկի Կոստանյանին և Լյովա Ռաֆիկի Կոստանյանին պատկանող հողատարածքում կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու մասին» թիվ 63-Ա որոշման «1.» կետում «4,85քմ մակերեսով պարիսպը» բառերից ու թվերից հետո ավելացնել «, 79,20քմ մակերեսով բնակելի տունը» բառերն ու թվերը : 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող Ռաֆիկ Մկրտիչի Կոստանյանին,Կարինե Ժորայի Կոստանյանին,Լիլիթ Ռաֆիկի Կոստանյանին,Նինա Ռաֆիկի Կոստանյանին և Լյովա Ռաֆիկի Կոստանյանին պատկանող հողատարածքում կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու մասին» թիվ 63-Ա որոշման «3.» կետի «1)» ենթակետում «43479 (քառասուներեք հազար չորս հարյուր յոթանասունինը)» բառերն ու թվերը փոխարինել «112700(հարյուր տասներկու հազար յոթ հարյուր)» բառերով ու թվերով: 3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Մկրտիչի Կոստանյանի կողմից լիազորված Գառնիկ Մկրտչի Կոստանյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Արկադի Գրիգորյան   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a99ef88b-97e5-4a1c-9bb6-323ea6b2a6bd



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner