Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 14-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-14042025-08-0136 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղի 1-ին փողոց, 39 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արթուր Վարազդատի Մկրտչյանի, Սուսաննա Համլետի Մկրտչյանի և Էդգար Արթուրի Մկրտչյանի գույքային իրավունքները վերականգնելու և հասցե տրամադրելու մասին>> N 619-Ա որոշման մեջ <<0,18826>> թվերը փոխարինել <<0,19256>> թվերով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: