Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 50-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2023 թվականի N 50-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՄԵԾ ՄԱՆԹԱՇ 1-ԻՆ ԽՃՈՒՂԻ 11 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՆԹԱՇԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնք սեփականություն հանդիսացող N14122022-08-0079 սեփականության իրավունքի վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնք, գյուղ Մեծ Մանթաշ 1-ին խճուղի 11 հասցեում  գտնվող 08-079-0022-0032 կադաստրային ծածկագրով, 0,44հեկտար մակերեսով հողամասը և ամրակայված շենք–շինությունները անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով  տրամադրել  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Մեծ Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության՝ հողային օրենսգրքի  75-րդ հոդվածի  1-ի մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի  ապրիլի 12-ի N 286 որոշման 38-րդ կետի ա/ ենթակետով և 39-րդ կետով և հիմք ընդունելով, որ տարածքը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի   60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`

     1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնք սեփականություն հանդիսացող N14122022-08-0079 սեփականության իրավունքի վկայականով  փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնք, գյուղ Մեծ Մանթաշ 1-ին խճուղի 11 հասցեում  գտնվող  08-079-0022-0032 կադաստրային ծածկագրով, 0,44հեկտար մակերեսով հողամասը և ամրակայված շենք–շինությունները անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Մեծ Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու  վերաբերյալ:

  2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner