Այսօր: Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 212
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 77-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 1,95801 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ, 08-113-0232-0021 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 47-րդ, 49-րդ կետերով,  63-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2019 թվականի հոկտեմբերի 31-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N31102019-08-0060 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2019 թվականի հոկտեմբերի 31-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N31102019-08-0060 վկայականով փաստագրված, 1,95801 հեկտար մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:

2.Հողամասի վարձակալության տարեկան վճարի մեկնարկային գին սահմանել՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության,վարելահող գործառնական նշանակության հողամասի 1 հեկտարի համար 4065 (չորս հազար վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, մասնավորապես՝ 2019 թվականի հոկտեմբերի 31-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 31102019-08-0060 վկայականով փաստագրված, 1,95801 հեկտար մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի համար 7960 (յոթ հազար ինը հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:

 3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner