Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սոֆյա Հովհաննեսի Սանթոյանի 2025 թվականի ապրիլի 09-ի N 2014 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Հայկասար գյուղում Սոֆյա Հովհաննեսի Սանթոյանին (ծնված 1970 թվականի մայիսի 03-ին) և Լաուրա Բագրատի Սանթոյանին (ծնված 1990 թվականի հոկտեմբերի 03-ին) ըստ օրենքի 2019 թվականի հուլիսի 15-ի ժառանգության իրավունքի վկայագրով /գրանցամատյան 2359/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Հայկասար գյուղում գտնվող 08-060-0008-0002 կադաստրային ծածկագրով 0,088հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հայկասար 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, 11 բնակելի տուն հասցեն: