Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 26-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-16112023-08-0119 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող Հաբեթ Խաչիկի Ավետիսյանին, Ռուզաննա Հենրիկի Ավետիսյանին, Խաչիկ Հաբեթի Ավետիսյանին և Մուշեղ Հաբեթի Ավետիսյանին պատկանող հողամասին և ամրակայված շենք-շինություններին հասցե տրամադրելու և նույն հողատարածքում կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու մասին « N 1002-Ա որոշման մեջ «Հաբեթ Խաչիկի Ավետիսյանին» բառերից առաջ ավելացնել «Խաչատուր Մելիքի Իսպիրյանին (ծնված 1916 թվականին)» և «,Արծրունիկ Գալուստի Ավետիսյանին (ծնված 1924 թվականին),» բառերն ու թվերը, իսկ նախաբանում «N 3245 դիմումը» թվերից ու բառից հետո ավելացնել «2023 թվականի մայիսի 8-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023PDDKH3)» բառերն ու թվերը: 2.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: