Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 մայիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արմեն Արտավազդի Խաչատրյանի սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանով: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 7/4 հասցեում գտնվող՝ 08-002-0160-0016 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի տեղազննման՝ փաստացի չափագրման և փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,04349հա /վկայականում ամրագրված 0,040հա մակերեսի փոխարեն/: Կան հողամասի մակերեսի գծային չափերի, երկրաչափական տեսքի և անշարժ գույքի տեղակայման անհամապատասխանություններ գործող էլեկտրոնային քարտեզի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի /N 11387157 տրված 2003 թվականի ապրիլի 27-ի/ միջև: <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման/ N 11387157 տրված 2003 թվականի ապրիլի 27-ի/ վկայականը:

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 7/4 հասցեում գտնվող՝ Արմեն Արտավազդի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0160-0016 կադաստրային ծածկագրով հողամասի և ամրակայված շենք-շինությունների գլխավոր հատակագիծը համաձայն համապատասխան որակավորման վկայական ունեցող անձի կողմից կից ներկայացված և սահմանված կարգով հաստատված հողամասի ուղղման հատակագծի: 2.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է իրավունքի պետական գրանցման: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Արտավազդի Խաչատրյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ   Մերի Ասոյան   Արկադի Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner