Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1-րդ կետերով և հիմք ընդունելով Լամարա Ալբերտի Սարկիսյանի կողմից լիազորված անձ Սմբատ Մնացականի Թորոսյանի 2024 թվականի ապրիլի 23-ի № 2287 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքապետի 1997 թվականի հունիսի 28-ի Արթիկ քաղաքի բնակչուհի /փախստական/ Լամարա Ալբերտի Սարգսյանին բնակարան հատկացնելու մասին թիվ 504 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ Լամարա Ալբերտի Սարգսյան-ի փոխարեն գրել՝ Լամարա Ալբերտի Սարկիսյան:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: