Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 20-ի թիվ 21-Ն որոշումը, 2025 թվականի ապրիլի 29-ին Արթիկի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին կազմված 2025 թվականի ապրիլի 29-ի թիվ 1, թիվ 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող նպատակային նշանակությունը-բնակավայրի , գործառնական նշանակությունը-հասարակական կառուցապատման 08-002-0040-0211 կադաստրային ծածկագրով 0.01448 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 26112024-08-0016 915.000 /ինն հարյուր տասնհինգ հազար / ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ քաղաքացի Արտաշես Արշալույսի Ափոյանին (անձնագիր AS 0645190 տրված՝ 11.06.2019թ, 028-ի կողմից):
2. ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Մ.Գորկու փողոց 13/3 հողամասում հասարակական կառուցապատման նշանակության շինություն կառուցելու համար:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր և պարտավորեցնել գնորդին՝ գույքի նկատմամբ իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման: